Հրապարակվել են Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման 25 հավակնորդների անունները
Իտալական հեղինակավոր Tuttosport պարբերականը, որը կազմակերպում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի՝ Golden Boy ամենամյա մրցանակաբաշխությունը, հրապարակել է այս տարվա 25 հավակնորդների անունները:
Լավագույնի կոչմանը հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները.
- Պաու Կուբարսի («Բարսելոնա» / Իսպանիա)
- Այուբ Բուադի («Մանչեսթեր Սիթի» / Մարոկկո)
- Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ / Ֆրանսիա)
- Յան Դիոմանդե («Ռեալ Մադրիդ» / Կոտ դ’Իվուար)
- Լուկա Վուշկովիչ («Բրայթոն» / Խորվաթիա)
- Վիկտոր Ֆրոհոլդտ («Պորտու» / Դանիա)
- Մայլզ Լյուիս-Սկելի («Արսենալ» / Անգլիա)
- Ռայան («Բորնմութ» / Բրազիլիա)
- Յորել Հաթո («Չելսի» / Նիդերլանդներ)
- Լենարտ Կառլ («Բավարիա» / Գերմանիա)
- Էստևաո («Չելսի» / Բրազիլիա)
- Էնդրիկ («Ռեալ Մադրիդ» / Բրազիլիա)
- Էլի Կրուպի («Բորնմութ» / Ֆրանսիա)
- Ջանլուկա Պրեստիաննի («Բենֆիկա» / Արգենտինա)
- Կոնստանտինոս Կարեցաս («Բորուսիա Դորտմունդ» / Հունաստան)
- Սաիդ Էլ-Մալա («Քյոլն» / Գերմանիա)
- Խոն Մարտին («Ռեալ Սոսյեդադ» / Իսպանիա)
- Մարկ Բեռնալ («Բարսելոնա» / Իսպանիա)
- Քերիմ-Սեմ Ալայբեգովիչ («Յուվենտուս» / Բոսնիա և Հերցեգովինա)
- Ֆին Ելչ («Շտուտգարտ» / Գերմանիա)
- Խարալամպոս Կոստուլաս («Բրայթոն» / Հունաստան)
- Ժոան Գադու («Բորուսիա Դորտմունդ» / Ֆրանսիա)
- Ֆրանկո Մաստանտուոնո («Ֆիորենտինա», «Ռեալ Մադրիդ» / Արգենտինա)
- Ռոդրիգու Մորա («Ռոմա» / Պորտուգալիա)
- Չավի Էսպարտ («Բարսելոնա» / Իսպանիա)
Հիշեցնենք, որ Golden Boy մրցանակի ներկայիս դափնեկիրը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն է։ Այս տարվա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերին՝ Թուրինում։














