Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան, լցվեն այստեղ․ Նարեկ Կարապետյան
Ես պարզապես գիտեմ, որ եթե մենք ևս մեկ անգամ մեզ կրակողին, մեզ մորթողին էլի հանձնեցինք, էլի հերոսի դեմքով կընդունեն, ինքը այլադանկություն է արել, պետք է վախենա, իր հայրենակիցները պետք է իմանան, որ ՀՀ տարածքում տերը հայ ժողովուրդն է, իրենք իրավունք չունեն մտնեն տան մեջ, մարդկանց օջախում կրակեն, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Մոլորված զինվոր լիներ այսպես չէինք ասի, մոլորված զինվոր չի, հանցագործ է։ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անեք, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան լցվեն էստեղ»,-նշել է նա։














