Այս տարածաշրջանը չպետք է վերածվի օտարերկրյա տերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի․ Ղալիբաֆ

21:02 • 05.10.26

Իրանն ու Հայաստանը կարող են կառուցողական դեր խաղալ Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

«Այս տարածաշրջանը չպետք է վերածվի օտարերկրյա տերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի»,-նշել է նա։