Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կամ մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում իրացված է. Գևորգ Պապոյան

19:37 • 07.10.26

Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կամ մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում իրացված է, ԱԺ-ում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Երբ այս տարվա մայիսին դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները սկսվեցին, ընդդիմությունը կատաստրոֆա էր կանխատեսում, սակայն փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կամ մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում իրացված է։ Սա մեր քաղաքականության արդյունքն է»,-նշել է նա։