«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք

15:26 • 07.10.26

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական վարչությունից:

Կարգապահական վարույթ է նախաձեռնվել՝ նրանց կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքով։

Հիշեցնենք, որ երեկ լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ նիստերի դահլիճում: