«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

16:47 • 09.10.26

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային վառելիքի վաճառքով զբաղվող «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճն, Պարգևաշեն 4-րդ թաղամաս 22) բացահայտվել են խախտումներ։

Մասնավորապես՝ վերահսկողական գործողությունների արդյունքում բացահայտվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։