Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում

14:25 • 09.10.26

Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում հեծանվով զբոսանքի ընթացքում տեսանյութ է հրապարակել, որում լսվում է ադրբեջաներեն երգ։ Այս մասին գրում է Factor.am-ը:

Տեսանյութում լսվում է նաև շատրվանների ձայնը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երաժշտությունը հնչել է տարածքում, այլ ոչ թե ավելացվել տեսանյութին առանձին։ Դրվագը հայտնվել է ադրբեջանական լրատվամիջոցների և հայաստանյան սոցցանցերի օգտատերերի քննարկումների կենտրոնում։

Տեսանյութում հնչում է 2023 թվականի նոյեմբերին թողարկված «Aram Aram» երգը։ Կատարողը ադրբեջանցի երգչուհի Զեյնաբ Հասանին է։