Իսրայելն ու ԱՄՆ-ը քննարկում են Իրանի դեմ ռազմшկան գործողությունը վերսկսելու հնարավորությունը

13:42 • 11.10.26

Իսրայելական «13-րդ ալիքի» հաղորդմամբ՝ Իսրայելն ու ԱՄՆ-ը քննարկում են Իրանի դեմ ռազմական գործողությունը վերսկսելու հնարավորությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Իսրայելի ուժային կառույցների ներկայացուցիչները քիչ հավանական են համարում նոր գործողության մեկնարկը մինչև հոկտեմբերի 27-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես շահագրգռված չէ մինչև քվեարկությունն Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու հարցում։