Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում

14:27 • 13.10.26

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես` Արամ Խաչատրյան 15 հասցեից մինչև Արամ Խաչատրյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: