Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743 քառ․կմ է․ ավելացնելու բան չունեմ․ ՔՊ թեկնածուն պատասխանել է Տիգրանաշենը Հայաստա՞ն է, թե Ադրբեջան հարցին
Ես ևս մեկ անգամ նշում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743 քառ․կմ է և ավելացնելու բան չունեմ, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է Արտաշատ խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանը՝ պատասխանելով Արտաշատ խոշորացված համայնքի ընտրությունների ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանի հարցին՝ Տիգրանաշենը Հայաստա՞ն է, թե Ադրբեջան։
Նա նշել է, որ իրենց կուսակցության ղեկավարը բազմիցս խոսել է այդ թեմայով, և ինքը կիսում է նրա դիրքորոշումը։














