Փաշինյանը ուշադրությունը բերում է Տիգրանաշենի վրա, բայց իրական պրոցեսները Տավուշում են լինելու․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

20:31 • 23.09.26

Փաշինյանը ուշադրությունը բերում է Տիգրանաշենի վրա, բայց իրական պրոցեսները Տավուշում են լինելու։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Որևէ մեկը երաշխի՞ք ունի, որ պայմանական Տիգրանաշենը վերջին զիջումն է լինելու։ Չեմ կարծում, որ հանրության մեջ շատ մարդ կա, որ կկարծի, թե սա վերջինն է։

Զուգահեռ կա 3 «անկլավ» Տավուշում։ Ըստ սխեմայի, պրոցեսը պետք է Տավուշից սկսվի։ Փաշինյանը ուշադրությունը բերում է Տիգրանաշենի վրա, բայց իրական պրոցեսները Տավուշում են լինելու։ Տիգրանաշենը չպետք է տալ, իրավական որևէ փաստաթղթում դրա հանձնումը Ադրբեջանին գոյություն չունի»,- նշել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 

Փաշինյանը ուշադրությունը բերում է Տիգրանաշենի վրա, բայց իրական պրոցեսները Տավուշում են լինելու․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)