Ըստ նախնական հաշվարկի՝ Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ

08:06 • 26.10.26

Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավան համայնքում ընտրությանը մասնակցած 13 300 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ, ստանում է 4 681 ձայն կամ քվեների 35,2%-ը։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախնական հաշվարկով մանդատների բաշխվածությունը՝ «Գործարար» - 9, «ՔՊ» - 8, «Ուժեղ Հայաստան» - 4, անվավեր 53 քվե։

Գործարար - 41.38%, 5504 ձայն Քաղաքացիական պայմանագիր 35.20%, 4681 ձայն Ուժեղ Հայաստան 19.62% 2609 ձայն, Հանրապետություն 3.41%, 453 ձայն։

*Ստեփանավան համայնքի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը ՔՊ անդամ է, բայց ՏԻՄ առաջիկա ընտրություններին մասնակցելու է «Գործարար» կուսակցության ցուցակով։ Սա նույն կուսակցությունն է, որը, Գորիսում ՔՊ-ի հետ դաշինք կազմելով, Առուշ Առուշանյանին առաջադրել է համայնքապետի պաշտոնում։ Համայնքում ընտրություններին մասնակցել են նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։

ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արայիկ Ներսիսյանը։