Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»

08:14 • 27.10.26

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի եվրոպական ուղղության շուրջ ձևավորվածքաղաքական բառապաշարում առանցքային տեղ էզբաղեցնում «արտաքին քաղաքականությանդիվերսիֆիկացում» հասկացությունը, որը առաջին հայացքիցհնչում է որպես ողջամիտ, հավասարակշռված և պետականշահից բխող մոտեցում։ 

Չէ՞ որ փոքր, անվտանգային առումովխոցելի, փակ սահմաններով, սահմանափակ շուկաներով ուկախվածությունների ծանր ժառանգությամբ երկիրը, տրամաբանորեն, պետք է ձգտի ընդլայնել իր արտաքինկապերը, չկենտրոնանալ մեկ ուժային կենտրոնի վրա, չդառնալ մեկ ռազմական, տնտեսական կամ էներգետիկհամակարգի պատանդը և փորձել տարբեր ուղղություններիցստանալ անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիական ուինստիտուցիոնալ հավել յալ հնարավորություններ։

Այս իմաստով Հայաստանի կողմից Եվրամիության հետհարաբերությունների խորացումը, քաղաքականերկխոսության զարգացումը, բարեփոխումների օրակարգիառաջմղումը, ժողովրդավարական ինստիտուտներիամրապնդման փորձը, սահմանների կառավարման, արդարադատության, կրթության, էներգետիկանվտանգության, ենթակառուցվածքների և տնտեսականդիմակայունության ոլորտներում եվրոպական աջակցությաններգրավումը ինքնին ոչ միայն խնդրահարույց չէ, այլև կարողէ լինել (և այդպես էլ կա) անհրաժեշտ։

Սակայն հենց այստեղից էլ սկսվում է այն հիմնականհակասությունը, որը Հայաստանի իշխանականքարոզչությունը հաճախ փորձում է ծածկել«դիվերսիֆիկացում» բառի հարմարավետ, բայց չափազանցընդհանուր և քաղաքականապես մեղմացված ձևակերպմանտակ։ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության ձգտումը, որքան էլ գեղեցիկ այն ներկայացվում է որպես իրականռազմավարական այլընտրանք գործող ուժային, տնտեսական և ենթակառուցվածքային կենտրոններին, պետք է չափվի եվրոպական կոնկրետ ներկայությամբ, կոնկրետ կապիտալով, կոնկրետ ենթակառուցվածքներով, կոնկրետ պարտավորություններով, կոնկրետ շուկաներով, կոնկրետ անվտանգային մեխանիզմներով և կոնկրետերկարաժամկետ ներգրավվածությամբ։ 

Իսկ այսչափանիշներով դիտարկելիս պարզ է դառնում, որՀայաստանի՝ դեպի ԵՄ ձգտումը որպես լիարժեքդիվերսիֆիկացում ներկայացնելը մեծապես քարոզչականմիֆ է, որովհետև դիվերսիֆիկացումը արտաքինքաղաքականության մեջ ենթադրում է իրականկախվածությունների կառուցվածքը փոխել, ռիսկերըվերաբաշխել, տնտեսական և անվտանգային ծանրությանկենտրոնները բազմապատկել և այնպիսի նոր կապերստեղծել, որոնք կարող են դիմանալ ճգնաժամերին, իշխանափոխություններին, տարածաշրջանայինցնցումներին ու աշխարհաքաղաքականհակամարտություններին։

Հայաստանի պարագայում ԵՄ-ի հետ հարաբերություններիխորացման մասին խոսելիս պետք է նախ հստակտարանջատել երեք տարբեր մակարդակ, որոնքիշխանական հռետորաբանության մեջ հաճախ խառնվում ենիրար (հիմնականում՝ դիտավորյալ)։

Առաջինը Եվրոպական միության հետ գործընկերությունն է, երկրորդը՝ Եվրոպայի հետ արժեքային և ինստիտուցիոնալմոտեցումը, երրորդը՝ Եվրամիությանը անդամակցությանիրական քաղաքական և տնտեսական հեռանկարը։

Առաջինը գոյություն ունի և կարող է շարունակվել՝ անկախանդամակցության հարցից. Հայաստանը կարող է ստանալդրամաշնորհներ, վարկեր, տեխնիկական աջակցություն, փորձագիտական օգնություն, դիտորդական առաքելություն, ինստիտուցիոնալ բարեփոխումների աջակցություն, կրթական ծրագրեր, քաղաքացիական հասարակությանֆինանսավորում և որոշակի շուկայական արտոնություններ։

Երկրորդը ևս կարող է լինել նպատակային, եթե Հայաստանըիսկապես ցանկանում է ունենալ ավելի արդյունավետպետական կառավարում, անկախ դատական համակարգ, ավելի հաշվետու ինստիտուտներ, մրցակցայինտնտեսություն, կոռուպցիայի նվազեցում, հանրայինվերահսկողություն և մարդու իրավունքներիպաշտպանության ավելի բարձր չափանիշներ։

 Բայց երրորդը՝ ԵՄ անդամակցությունը, որակապես այլիրականություն է։ Դա ոչ միայն քաղաքական ցանկություն է, այլ երկար տարիների, երբեմն տասնամյակներիինստիտուցիոնալ, իրավական, տնտեսական, անվտանգային և աշխարհաքաղաքական գործընթաց, որիվերջնական արդյունքը կախված է ոչ միայն Հայաստանիցանկությունից, այլև ԵՄ բոլոր անդամների միաձայնորոշումներից, ԵՄ ընդլայնման քաղաքականտրամադրություններից, տարածաշրջանային անվտանգայինիրադրությունից, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և ավելի լայնաշխարհաքաղաքական համակարգի արձագանքներից, ինչպես նաև Հայաստանի սեփական կարողություններից։

Եթե իշխանությունը այս երեք մակարդակները միավորում էմեկ հուզական կարգախոսի մեջ՝ «Հայաստանը գնում է դեպիԵՄ», ապա հանրության համար ստեղծվում է այնտպավորությունը, թե դիվերսիֆիկացիան արդեն տեղի էունենում, մինչդեռ իրականում կարող է տեղի ունենալ միայնհռետորական տեղաշարժ՝ առանց նյութական հիմքի։

 Դիվերսիֆիկացումը չափվում է ոչ թե նրանով, թե որմայրաքաղաքներում են ընդունում հայկականպատվիրակություններին, կամ ինչ դրականհայտարարություններ են արվում Հայաստանի«ժողովրդավարական փայլուն ուղու» մասին, այլ նրանով, թեարտաքին կենտրոններից յուրաքանչյուրը ինչպիսիերկարաժամկետ շահ ունի Հայաստանում և որքանով էպատրաստ այդ շահը պաշտպանել ռեսուրսով։

Ռուսական ներկայությունը Հայաստանում, անկախ դրա հետկապված քաղաքական գնահատականներից, ունեցել ևշարունակում է ունենալ կոնկրետ նյութական ձևեր՝էներգետիկ համակարգում խորքային ներգրավվածություն, գազային ենթակառուցվածքներ, ռազմավարականօբյեկտներ, կապիտալի ներկայություն, շուկայիհասանելիություն, աշխատանքային միգրացիայիհամակարգ, տրանսպորտային ու լոգիստիկ կապեր, անվտանգության ոլորտում երկարատև ինստիտուցիոնալժառանգություն։

Ամերիկյան ուղղությամբ ևս վերջին շրջանում ձևավորվում ենավելի կոնկրետ նախաձեռնություններ, հատկապեստարածաշրջանային հաղորդակցությունների և TRIPP երթուղու տրամաբանության շրջանակում, որտեղ խոսքը ոչմիայն քաղաքական հայտարարությունների, այլևաշխարհաքաղաքական, տրանսպորտային և առևտրայիննոր ճարտարապետության մասին է, որի մեջ ԱՄՆ-ը փորձումէ ունենալ որոշակի դերակատարում։ Ամերիկյան կողմի հետերկարաժամկետ համագործակցության հիմք է ստեղծումնաև Հայաստանի նման փոքր երկրի տարածքումխոշորածավալ տվյալների կենտրոնի ստեղծումը։

Այս երկու օրինակները ցույց են տալիս, որ մեծ կենտրոններիիրական ներկայությունը սովորաբար արտահայտվում է ոչ թեբարեփոխումների մասին ընդհանուր աջակցությամբ, այլենթակառուցվածքներով, էներգետիկ կապերով, երկարաժամկետ ներդրումներով, շուկաներով, անվտանգության կամ հաղորդակցության համակարգերով ևտեխնոլոգիական համագործակցությամբ։ Եվ հենց այսհամեմատության մեջ է ակնհայտ դառնում եվրոպականուղղության հիմնական թուլությունը։ ԵՄ-ն Հայաստանիհամար կարևոր դոնոր է, քաղաքական գործընկեր է, բարեփոխումների աջակից է, դիտորդական ներկայությունապահովող դերակատար է, բայց առայժմ դժվար է ասել, որայն դարձել է այնպիսի ռազմավարական տնտեսական ևենթակառուցվածքային կենտրոն, որի ներկայությունը կարողէ փոխարինել կամ հավասարակշռել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի կամ նույնիսկ տարածաշրջանային այլ խաղացողներիխորքային ազդեցությունը։

 Եվրոպական միությունը Հայաստանի համար հաճախհանդես է գալիս որպես «նորմատիվ ուժ»՝ մի կենտրոն, որըֆինանսավորում է բարեփոխումներ, խոսում էժողովրդավարությունից, օրենքի գերակայությունից, մարդուիրավունքներից, պետական կառավարման որակից, տնտեսական դիմակայունությունից, էներգետիկարդյունավետությունից և քաղաքացիական հասարակությանամրապնդումից։ Սրանք բոլորն անհրաժեշտ ուղղություններեն, և դրանք չպետք է թերագնահատել։ Սակայն նորմատիվաջակցությունը դեռ չի նշանակում ռազմավարականայլընտրանք։ Եթե երկիրն ունի էներգետիկ կախվածությունմեկ մատակարարից, ապա կոռուպցիայի դեմ սեմինարը չիփոխարինում նոր գազատարին, էլեկտրաէներգետիկփոխկապակցման նախագծին կամ խոշոր վերականգնվողէներգետիկ ներդրմանը։ 

Եթե երկիրն ունի սահմանայինանվտանգային սպառնալիքներ, ապա ինստիտուցիոնալկարողությունների զարգացման ծրագիրը չի փոխարինումանվտանգության երաշխիքներին, սպառազինությանմատակարարմանը, հետախուզականհամագործակցությանը կամ պաշտպանականարդյունաբերության զարգացմանը։ Եթե երկիրը կորցնում էարտահանման շուկաներ, ապա տեխնիկականաջակցությունը չի փոխարինում այնպիսի առևտրայինպայմանագրերին, որոնք իրականում կբացեն նոր շուկաներհայկական արտադրողի համար։ Եթե երկիրըտրանսպորտային կախվածություն ունի սահմանափակմիջանցքներից, ապա ժողովրդավարականբարեփոխումների ֆինանսավորումը չի փոխարինում խոշորճանապարհային, երկաթուղային, նավահանգստային կամլոգիստիկ ներդրումներին։ Նման օրինակների շարքը կարելիէ երկար շարունակել։ Հենց այս պատճառով է, որՀայաստանի՝ դեպի ԵՄ ձգտումը դիվերսիֆիկացումներկայացնելը դառնում է միֆական, երբ այն չի ուղեկցվումայնպիսի նյութական հիմքով, որը կարող է փոխել երկրիիրական կախվածությունների քարտեզը։

 ԵՄ աջակցությունը Հայաստանի համար, անշուշտ, ունիարժեք։ Այն կարող է նպաստել կառավարման բարելավմանը, պետական ինստիտուտների արդիականացմանը, սահմանային կառավարման կարողություններիբարձրացմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, էներգետիկ արդյունավետությանը, կրթական և գիտականկապերին, մարզային ենթակառուցվածքներին, իրավականբարեփոխումներին։ Սակայն խնդիրն այն է, որ այդծրագրերը հիմնականում նախագծային են, հատվածային, ժամանակային առումով սահմանափակ և քաղաքական կամֆինանսական առաջնահերթությունների փոփոխությանդեպքում կարող են դադարեցվել, կրճատվել կամվերաձևակերպվել։ 

Դրանք հաճախ չեն ստեղծում այնպիսիփոխադարձ կախվածություն, որը ԵՄ-ին կդարձնիՀայաստանի ներսում երկարաժամկետ շահառու ևպատասխանատու դերակատար։ Դոնորականներկայությունը և ռազմավարական ներկայությունը տարբերբաներ են։ Դոնորը կարող է ֆինանսավորել ծրագիր, ավարտել այն և հեռանալ։ Ռազմավարական ներդրողըկառուցում է ենթակառուցվածք, կապում է իր կապիտալըերկրի ապագայի հետ, ստեղծում է աշխատատեղեր, շահագրգռվում է կայունությամբ, ազդում էտարածաշրջանային հաշվարկների վրա և երկարաժամկետշահ է ձևավորում։

Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է եվրոպականուղղությունը դարձնել դիվերսիֆիկացիայի իրականբաղադրիչ, պետք է ձգտի ԵՄ-ից ստանալ աջակցությունդրամաշնորհների և այլ աջակցության տարբերակներիտեսքով, այլ կապիտալի ներդրման և ենթակառուցվածքայիններկայության տեսքով։ Մյուս կողմից էլ՝ եթե եվրոպականֆինանսական հոսքերը հիմնականում ուղղվում են ռուսականազդեցության նորմատիվ կամ քաղաքականսահմանափակմանը, բայց չեն ստեղծում փոխարինողարտադրական, էներգետիկ, տրանսպորտային ևանվտանգային հենասյուներ, ապա երկիրը կարող էհայտնվել ավելի վտանգավոր վիճակում. հինը թուլանում է, նորը չի ձևավորվում։

Իսկ փոքր պետության համար ամենավտանգավոր վիճակըոչ թե միայն կախվածությունն է, այլ կախվածության ևանորոշության համադրությունը, երբ նախկին համակարգնայլևս լիարժեք չի գործում, նոր համակարգը դեռ չիձևավորվել, իսկ անցումային շրջանի արժեքը մնում էհասարակության ուսերին։

Հայաստանի եվրոպական ձգտումների շուրջ ձևավորվածմիֆականացումը կապված է նաև այն բանի հետ, որ ԵՄ-նհաճախ ներկայացվում է որպես գրեթե ինքնաբերաբարբարեկեցություն ապահովող տարածք։ Հանրային խոսքումեվրոպական ուղղությունը երբեմն նույնացվում է բարձրկենսամակարդակի, օրենքի գերակայության, ազատտեղաշարժի, ներդրումների, անվտանգության ևարդիականացման հետ։ Բայց այդ ամենը ԵՄ անդամերկրներում ձևավորվել է երկար պատմականգործընթացների, ինստիտուցիոնալ զարգացման, տնտեսական ինտեգրման, հսկայական ֆինանսականվերափոխումների, շուկաների չափերի, կրթության, արտադրողականության և քաղաքական կայունությանարդյունքում։

ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը ինքնաբերաբարչի դարձնում Հայաստանը եվրոպական բարեկեցության մաս։Հայաստանը պետք է ունենա արտադրողականտնտեսություն, մրցունակ ապրանքներ, արդիականացվածենթակառուցվածքներ, արդյունավետ դատարաններ, կանխատեսելի հարկային դաշտ, որակյալ կրթություն,էներգետիկ անվտանգություն, սահմանային կայունություն ևներքին ինստիտուցիոնալ կարողություն։ Ավելին, եթեՀայաստանը փորձի արագորեն կարգավորիչ առումովմոտենալ ԵՄ-ին՝ առանց արտադրողների, գյուղատնտեսության, փոքր բիզնեսի և արդյունաբերությաննախապատրաստման, ապա կարող է առաջանալհակառակ էֆեկտ. ավելի խիստ ստանդարտները, սերտիֆիկացիոն պահանջները և շուկայականմրցակցությունը կարող են ճնշել այն ոլորտները, որոնք դեռպատրաստ չեն աշխատել այդ մակարդակով։

Իրականում դիվերսիֆիկացիայի իրականքաղաքականությունը պետք է սկսվեր ոչ թե բարձրաձայնհայտարարություններից, այլ լուռ, հետևողական և չափելիաշխատանքից։ Եթե Հայաստանի իշխանություններըցանկանում են, որ ԵՄ-ն դառնա լուրջ այլընտրանք, ապապետք է նախ ձևակերպեն այնպիսի օրակարգ, որըեվրոպական կողմին կկապի Հայաստանի հետ ոչ թե միայնարժեքային համակրանքով, այլև շահերով։

Բացի դրանից, անընդհատ աջակցության կարիք ունենալըենթադրում է անհամաչափ հարաբերություն. մեկը տալիս է, մյուսը՝ ստանում։ Իսկ, ահա, նախաձեռնությունը ենթադրում էփոխադարձ շահ, մեկը ներդրում է անում, մյուսը ստեղծում էմիջավայր, երկուսն էլ ստանում են արդյունք։ Այլ կերպ ասած՝Հայաստանը պետք է ԵՄ-ին համոզի ոչ թե խղճալ իրեն կամաջակցել ժողովրդավարությանը վերացական իմաստով, այլներդրում անել իր ապագայի մեջ, որովհետև այդ ապագանկարող է օգտակար լինել նաև Եվրոպային։

Հայաստանը այսօր կանգնած է ոչ թե պարզ ընտրությանառջև՝ Եվրոպա կամ ոչ Եվրոպա, այլ շատ ավելի բարդ հարցիառաջ. ինչպե՞ս կառուցել բազմաշերտ արտաքինքաղաքականություն, որտեղ ԵՄ-ի հետ հարաբերություններըկլինեն ոչ թե պատրանքային փրկություն, այլ իրականզարգացման գործիք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում