Մենք լավ հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել ԵՄ և ԵԱՏՄ կազմում․ հասկանում ենք, որ ապագայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի․ Փաշինյան (տեսանյութ)

19:24 • 03.11.26

Չգիտեմ որքանով է իրատեսական, բայց հաջորդ տարի կարող է իրատեսական լինել, 2028-ը կարող է իրատեսական լինել, բայց հիմա մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման երկխոսության շուրջ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝  պատասխանելով հարցին՝ երբ են պատրաստվում դիմում ներկայացնել ԵՄ անդամակցության համար։

«Մենք լավ հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել ԵՄ և ԵԱՏՄ կազմում։ Եվ հասկանում ենք, որ ապագայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի, բայց մինչև այդ մենք պետք է այլընտրանք ստեղծենք, իրական քաղաքական հարց ուղղենք մեր ժողովրդին։ ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ի կազմում, թե ցանկանում են միանալ ԵՄ-ին։ Մենք ցանկանում ենք, որ հայ ժողովուրդը ժողովրդավարական ընտրություն կատարելու հնարավորություն ունենա»,-նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ եվրոպական քաղաքականությունը Հայաստանի համար գործիք կամ ճանապարհ չէ կտրվելու կամ քաղաքական, հոգեբանական, տնտեսական առումով մեկուսանալու տարածաշրջանից։

«Այսօր տարածաշրջանային քաղաքականությունը մեր երկրի առաջնահերթություններից է։ Մեր անկախության ընթացքում ունեցել ենք հակամարտություն Ադրբեջանի հետ, բարդ հարաբերություններ ունենք կամ չունենք Թուրքիայի հետ, միշտ ունեցել ենք լավ հարաբերությունների Վրաստանի և Իրանի հետ, բայց այստեղ էլ սահմանափակումներ կան՝ կապված միջազգային պատժամիջոցների հետ։ Մենք Հայաստանը մեր տարածաշրջանից դուրս չենք տեսնում»,-նշել է Փաշինյանը։