Ստեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը

11:45 • 11.11.26

Ստեփանավանում նորընտիր ավագանու ներկա 14 անդամների միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը: 

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը ընտրություններից առաջ կալանավորվել էր և երեկ մահացել ՔԿՀ-ում: Իսկ Արմեն Գրիգորյանը 2020 թվականին նշանակվել էր Ստեփանավանի համայնքապետի պաշտոնակատար, իսկ 2021 թվականին ընտրվել է համայնքի ղեկավար «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ցուցակով։ Ավելի ուշ խզել է կապերը ՔՊ-ի հետ և 2026 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցել ու հաղթել է «Գործարար» կուսակցության ցուցակով։