Այսօր մեր երկրում կալանքը մահшբեր է դարձել. թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ` Արսեն Գևորգյանի մшհը դառնա հերթական դրվագ. Գոհար Մելոյան
Մենք թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ, մեր թիմակից Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական դրվագ: ԵՄ գրասենյակի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը:
«Արսենն այսօր մեր կողքին կանգնած չէ, որովհետև պայքարում էր, որ իր քաղաքն ու իր հայրենքն ավելի լավը, ավելի ուժեղ լինեն:
Մենք քայլերի ենք անցնելու: Այսօր մեր երկրում կալանքը մահաբեր է դարձել: Քաղաքական հայացքով պայմանավորված՝ մարդկանց նկատմամբ կիրառում են ամենածանր խափանման միջոցը, ու մեկ նպատակով, որ պատժեն քաղաքական ընդդիմախոսներին: Ցավոք, այդ թվում էր նաև մեր գործընկերը»,-նշել է նա:
Գոհար Մելոյանն ընդգծել է, որ իշխանությունը չի սահմանափակվում միայն կալանքով:
«Այդ կալանքները զուգորդվում են նաև մարդու պատիվը, արժանապատվությունը, բարի համբավն արատավորող ծանր ու ողջ մեկ պետական ռեսուրս կազմող հսկայական միջոցներով՝ ֆեյքերով, արբանյակներով և բարձրաստիճան պաշտոնյաններով»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք՝ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը)՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:










