Երևանում պարեկները տերմինալը թալшնելու պահին հետшպնդել ու վնաuազերծել են ենթադրյալ գnղին․ տերմինալում եղել է մի քանի միլիոն դրամ
Նոյեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 05:00-ի սահմաններում իրենց ծառայողական ավտոմեքենայի լուսային փարոսիկներն անջատած վիճակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ Սեբաստիա 28 հասցեի մոտ մի քաղաքացի փորձում է վճարային տերմինալը գողանալ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկները մոտենում են նշված անձնավորությանը, ով պարզվում է՝ արդեն կտրելու եղանակով բացել էր վճարային տերմինալը, սակայն նկատելով պարեկներին, դիմում է փախուստի։
Պարեկները, հետապնդելով նրան, կարողանում են վնասազերծել, ապա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին։
Պարզվել է, որ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ 21-ամյա Մեսրոպ Հ․-ն է, ում մոտ արդեն ոստիկանությունում հայտնաբերվում է էլեկտրական հղկման սարք՝ իր մարտկոցով, լիցքավորման սարք, հղկման սկավառակ և երկաթե ձող (կլյուչ)։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տերմինալում եղել է մոտ մի քանի միլիոն դրամ։














