Մշակույթ
-ից
-ը
19:15 • 28.01.14Վիեննայում թանկարժեք երաժշտական գործիքների գողություն է կատարվելԳողերը նվագախմբին 120 մլն եվրոյի վնաս են հասցրել և անհետացել՝ առանց որևէ հետք թողնելու:
17:46 • 28.01.14Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնվել է Rolling Stone երաժշտական ամսագրի շապիկինԱմսագրի ղեկավարությունն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ Ֆրանցիսկոսը տարբերվում է նախորդ պոնտիֆիկոսներից իր լիբերալ հայացքներով, ժողովրդին մոտ լինելով և առաջադիմական մտածելակերպով։
17:24 • 28.01.14Մորգան Ֆրիմանը սերիալ կնկարահանի ԱՄՆ կին պետքարտուղարի մասինԻնչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, կներկայացվի, թե ինչպես է բարձր պետական պաշտոն զբաղեցնող կինը լուծում միջազգային հարցեր և իր ընտանեկան խնդիրները։
17:15 • 28.01.14Բեռլինալե կինոփառատոնի հյուրերը կլինեն Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը և Դիանա ՔրյուգերըԿինոփառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված է 20 ֆիլմ։ Մրցույթը կսկսվի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմով։
15:25 • 28.01.14«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի DVD տարբերակը 1 ժամով երկար կլինի ու ավելի շատ սեքսուալ տեսարաններովԹեև աշխարհի տարբեր երկրներում «Ուոլ սթրիթի գայլը» գրաքննվել ու բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել, այնուհանդերձ, համաշխարհային կինովարձույթում այն հավաքել է 200 մլն դոլար։
15:13 • 28.01.14Նյու Յորքում աճուրդի են հանվել նացիստների գողացած կտավներըՎաճառքի հանված բոլոր կտավների վրա պահպանվել են նացիստների արած նշանները, որոնք գրանցում էին առգրավված արվեստի բոլոր գործերը։ Բոլոր 4 կտավները կվաճառվեն հունվարի 30-ին։
15:00 • 28.01.14Երգիչ Փրինսը 22 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել Facebook-ի 22 օգտատիրոջ դեմԿալիֆոռնիայի դատարան ներկայացված հայցն օգտատերերից յուրաքանչյուրից պահանջում է 1-ական միլիոն դոլար։
14:07 • 28.01.14Հայտնաբերվել են «Ռոմեո և Ջուլիետի» բացառիկ պատկերազարդումներ Դալիի կողմից (լուսանկարներ)Հայտնաբերվել են «Ռոմեո և Ջուլիետի» պատկերազարդումներ, որոնց հեղինակը Սալվադոր Դալին է:
10:52 • 28.01.14Տարանտինոն դատարանով 2 մլն դոլար է պահանջում` հեղինակային իրավունքները խախտելու համարՏարանտինոն իր տապալված կինոաշխատանքի հարցով դիմել է նաև դատարան. մեղավոր են առցանց ռեսուրսները:
00:12 • 28.01.14Հյու Ջեքմանը կմարմնավորի Պիտեր Պենի հակառակորդի կերպարը«Պիտեր Պեն» ֆիլմի ստեղծողները համագործակցության պայմանագիր են կնքել Հյու Ջեքմանի հետ, ով կմարմնավորի հերոսի հիմնական հակառակորդ ծովահեն Սև Մորուքի կերպարը:
23:01 • 27.01.14Դերասանուհի Հելեն Միրենը կինեմատոգրաֆում ավանդի համար բրիտանական բարձրագույն մրցանակի կարժանանաԲրիտանացի դերասանուհի Հելեն Միրենը կարժանա Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) բարձրագույն պարգևի՝ կինեմատոգրաֆի ոլորտում ավանդի համար:
18:10 • 27.01.14Հոնկոնգում կայացած Sotheby’s աճուրդի արդյունքները (լուսանկարներ)Գլխավոր նմուշն է դարձել նկարիչ Ցզաո Վու Կիի կտավը։ 20-րդ դարի այս նկարիչը ստեղծել է իր սեփական ոճը, որում համատեղել է եվրոպական աբստրակցիոնիզմը և ավանդական չինական կերպարվեստը։
15:16 • 27.01.14Հովհաննես Պողոս 2-րդի արյունով սրվակը գողացվել է իտալական եկեղեցուցՔննիչները չեն բացառում, որ այն գողացվել է ինչ-որ սատանայական ծեսի համար։ Բացի այդ, եկեղեցուց գողացվել է նաև խաչը։
11:36 • 27.01.14Սենեգալի մշակույթի նախարարը ԿԱՀ-ում խաղաղության կոչով երգ կձայնագրիՀեղինակավոր Grammy մրցանակի արժանացած, 7seconds համաշխարհային հիթի կատարող Ն’Դուրը, ով իսլամի հետևորդ է, աշխատում է ԿԱՀ-ից քրիստոնյա երգչուհի Իդիլիա Մամբայի հետ նոր զուգերգի վրա։
10:49 • 27.01.14Ադելն ու Ֆիլ Քոլինզը համատեղ ալբոմ կթողարկենԻնչը կարող է միավորել 25-ամյա երգչուհուն, ում կարիերան հասել է գագաթնակետին, և 62-ամյա կատարողին, ով հեռացել է բեմից 2011-ին։ Իհարկե, համատեղ ալբոմը, գրում է buro247.ru-ն։
