Մշակույթ
-ից
-ը
00:17 • 24.09.13The Rolling Stones-ի վոկալիստ Միք Ջագերը ծոռ կունենաThe Rolling Stones բրիտանական ռոք խմբի առաջնորդ Միք Ջագերը սպասում է իր ծոռան լույս աշխարհ գալուն: Երաժշտին ուրախացրել է այն լուրը, որ ինքը շուտով նախապապ է դառնալու:
23:39 • 23.09.13Հոնկոնգը «Օսկարի» է ներկայացրել Վոնգ Քար Վայի «Մեծն վարպետ» ֆիլմըՀոնկոնգը ներկայացրել է ռեժիսոր Վոնգ Քար Վայի «Մեծն վարպետ» (The Grandmaster) ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի մրցույթին՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
21:44 • 23.09.13Ձայների գնման հետ կապված սկանդալը չէր կարող չազդել վարկանիշի վրա. Գոհար Գասպարյանը՝ «Եվրատեսիլի» և Հայաստանի մասնակցության մասին«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը դեռևս չի կարող ասել, թե Հայաստանը նույնպես կհետևի 5 երկրների օրինակին՝ հրաժարվելով Դանիայում կայանալիք մրցույթի մասնակցությունից:
19:07 • 23.09.13Հեռուստատեսությանը պակասում է պատասխանատվության զգացումն ու պրոֆեսիոնալիզմը. Նառա Շլեպչյան«Այս տարիների ընթացքում հեռուստատեսության ձեռքբերումը հիմնականում տեխնիկան է, ինչպես նաև լրագրողների համարձակությունը և նրանց առատությունը: Բայց միաժամանակ այլ հարց է, որ …»։
19:04 • 23.09.13«Փարաջանով» ֆիլմը կներկայացվի Համբուրգի Միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրումՖրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիկյանի և ուկրաինացի համառեժիսոր Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը պաշտոնապես կներկայացվի Միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում Համբուրգում:
18:46 • 23.09.13Ջեյն Օսթինի թանգարանը 160.000 ֆունտ ստեռլինգ է հավաքել վիպասանուհու մատանին Բրիտանիայում պահելու համարՀեմփշիր կոմսությունում գտնվող Ջեյն Օսթինի տուն-թանգարանը կարողացել է բավականաչափ գումար հավաքել վիպասանուհու մատանին հետ գնելու համար, որն աճուրդի ժամանակ ձեռք էր բերել փոփ երգչուհի։
16:59 • 23.09.13Ալ Պաչինոն ներկայացրել է իր երիտասարդ ընկերուհուն73 տարեկան հասակում Ալ Պաչինոն շարունակում է գրավել կանանց սրտերը: «Էմմի» 65-րդ մրցանակաբաշխությանը դերասանը և նրա երիտասարդ սիրելին եկել են ձեռք ձեռքի բռնած, դեռահասների նման:
15:37 • 23.09.13Անկախության տոնին Երևանը ձևավորված էր ոչ միայն Նունե Եսայանի պաստառներով, այլև դրոշներով. պաշտոնյա«Քաղաքի ձևավորումը եղել է պետական դրոշներով, 1500-ից ավելի դրոշներ ենք տեղադրել վարչական բոլոր շրջաններում։ Իսկ Նունե Եսայանի պաստառները եղել են հիմնական միջոցառման իրազեկումը»,- ասաց նա։
15:16 • 23.09.13Ֆիլիպ Կիրկորովը ծաղրել է իր քննադատներին (տեսանյութ)«Ընկերներ, ես վերանայել եմ իմ արվեստը և տեսահոլովակ նվիրել դրան: Հաճելի դիտում: Ինքս էլ չէի սպասում, որ այսքան ծիծաղելի կստացվի»,- գրել է երգիչը Twitter-ում:
15:11 • 23.09.13Իրանում պատրաստել են աշխարհի ամենամեծ «ոսկյա» Ղուրանը, որը կշռում է 80 կգՀեղինակը 42-ամյա իրանցի նկարիչ Ալիռեզա Բեհդանին է: Մուսուլմանների Սուրբ գրքի իր առաջին օրինակը նա ստեղծել է 22 տարեկան հասակում: Նկարիչը բավականին հայտնի է Իրանում և նրա սահմաններից դուրս։
13:52 • 23.09.13Քոլին Ֆարելին առաջարկել են խաղալ Warcraft-ի էկրանավորման մեջՖիլմի գլխավոր հերոսուհու դերը կարող է խաղալ դերասանուհի Փոլա Պետոնը:
13:33 • 23.09.13Այսօր լրանում է երգիչ Խուլիո Իգլեսիասի 70-ամյակը45 տարի առաջ քչերը կարող էին ենթադրել, որ ոչ վաղ անցյալում հույսեր ներշնչող Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահը կդառնա ամենահայտնի իսպանալեզու երգիչը:
13:28 • 23.09.13Հեմինգուեյի՝ Մառլեն Դիտրիխին ուղղված նամակը 55.000 դոլարով աճուրդի կհանվիԻնչպես հայտնում է Daily Mail-ը, 1955թ. օգոստոսի 28-ով թվագրված նամակում Հեմինգուեյը պատկերացնում է, թե ինչպես է բեմում «սյուրռեալիստական» սեքսով զբաղվում Դիտրիխի հետ։
12:58 • 23.09.13Wikileaks-ը հրապարակել է «Հինգերորդ իշխանություն» ֆիլմի սցենարը՝ մինչ պրեմիերանWikileaks-ի ստեղծողներն իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել ֆիլմի մասին՝ այն անվանելով «անպատասխանատու, անարդյունավետ և վնասակար»:
12:57 • 23.09.13«Առնետները» բացեցին 148-րդ թատերաշրջանը Գյումրու թատրոնում«Հանդիսատեսի դատին ենք հանձնել մի ներկայացում, որտեղ արծարծված խնդիրները գոյություն ունեն հենց մեր կողքին: Խոսում ենք վախից ծնված անտարբերության մասին»: նշեց Լյուդվիգ Հարությունյանը։
