Մշակույթ
-ից
-ը
14:28 • 12.09.13Էմի Ուայնհաուսի հայրը գտել է երգչուհու անհայտ երգըՄիթչ Ուայնհաուսի խոսքով՝ ձայնագրությունը ձայնագրման ստուդիայում հայտնաբերել են աշխատակիցները, երբ հավաքելիս են եղել հին իրերը: Թե երբ և ինչպես է թողարկվելու այս երգը, երգչուհու հայրը չի մանրամասնել:
13:36 • 12.09.13Բելգիայի մաքսատանն առգրավվել է Լուվրի 4 հազ. կեղծ տոմսՕգոստոսի վերջին Բելգիայի մաքսատունը կապ է հաստատել Ֆրանսիայի իշխանությունների հետ և հայտնել, որ իր աշխատակիցներն ավելի քան 4 հազ. կեղծ տոմս են հայտնաբերել։ Բեռի արժեքը գնահատվում է 144 հազ. եվրո։
11:25 • 12.09.13Փասադենայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվիՀուշակոթողն իրենից ներկայացնում է եռասյուն, որից քարե ավազան կթափվեն ջրի կաթիլներ: Այդպիսով ամեն տարի 1,5 մլն խորհրդանշական արցունք կկաթա՝ խորհրդանշելով Հայոց ցեղասպանության զոհերին:
10:48 • 12.09.13Սնանկացել է Վիեննայի Konzerthaus հայտնի համերգասրահըKonzerthaus-ի ընդհանուր պարտքը 2013-ին հասել է 6 մլն եվրոյի։ Ընդ որում՝ Վիեննայի բյուջեից սուբսիդավորումները չեն ավելանում վերջին 16 տարվա ընթացքում։
22:15 • 11.09.13Վիետնամցի նկարիչը կտավի փոխարեն հավի ձու է օգտագործում (լուսանկարներ, տեսանյութ)Վիետնամցի արվեստագետ Բեն Թրեն ատամնաբուժական գործիքների միջոցով դիմանկարներ և բնապատկերներ է ստանում հավի ձվի վրա:
20:18 • 11.09.13Մայքլ Ջեքսոնի Thriller երգի տեսահոլովակը վերանկարահանվել է լեգոյի խորանարդիկներով (տեսանյութ)Մայքլ Ջեքսոնի Thriller երգի տեսահոլովակից մի հատված վերանկարահանել են անիմացիոն ֆիլմի տեսքով: Տեսահոլովակում ներկայացող կերպարները հավաքված են Lego-ի մասնիկներից:
17:33 • 11.09.13Շառլ Ազնավուր. «Ես ամեն ինչ կանեմ 120 տարի ապրելու համար»Անդրադառնալով նրանց, ովքեր կցանկանային նրան երաժշտությունից հեռանալիս տեսնել, Ազնավուրն ասել է, թե ինքը մտադրություն չունի հեռանալ բեմից, նաև՝ կյանքից:
17:25 • 11.09.13Երուսաղեմում բացառիկ ոսկյա գանձ է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)7-րդ դարում պարսիկների հարձակման ժամանակ հարուստ հրեան թաքցրել է իր ունեցվածքը. Երուսաղեմում հին ու բացառիկ գանձ է հայտնաբերվել:
16:40 • 11.09.13Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի 5-րդ «Տերմինատորում»՝ 20 մլն դոլարի դիմացՖիլմը պետք է լույս տեսնի 2015թ. հունիսին, իսկ ռեժիսորը կդառնա Ալան Թեյլորը։ Շվարցենեգերը T-800 տերմինատորի դերը խաղացել է ամենաառաջին ֆիլմում, որը լույս է տեսել 1984-ին։
16:23 • 11.09.13Ջեք Նիքոլսոնն ասել է, որ իր հիշողության հետ ամեն ինչ կարգին է«Այո, իմ ուղեղը ժամացույցի պես աշխատում է, իսկ հիշողությունս մաթեմատիկայի նման հստակ է»,- կատակել է Նիքոլսոնը։
15:59 • 11.09.13Բրիտանացին ստեղծում է հայտնիների ճշգրիտ դիմանկարները՝ գնդիկավոր գրչի միջոցով (լուսանկարներ, տեսանյութ)Բրիտանացին պատմել է, որ սկսել է գնդիկավոր գրչով նկարել, քանի որ ինքը չափազանց ալարկոտ է մատիտը սրելու կամ էլ յուղաներկի հետքերը ձեռքերի վրայից մաքրելու համար։
13:53 • 11.09.13Շնոբելյան մրցանակն այս տարի հավանաբար կշնորհվի հավերի միջև ընկերության ուսումնասիրության համարՀարվարդի համալսարանում սեպտեմբերի 12-ին կկայանա Շնոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, որը շնորհվում է կասկածելի գիտական հաջողությունների համար՝ ծիծաղելի, առանձնահատուկ կամ պարզապես անիմաստ։
12:24 • 11.09.13Հայտնի են Բուքերյան մրցանակի թեկնածուներըՀաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 15-ին։ Հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակակիրը կստանա արձանիկ և 50 հազ. ֆունտ (80 հազ. դոլար)։
11:10 • 11.09.13ԱՄՆ-ում 41.000 դոլարով վաճառվել են Մերիլին Մոնրոյի վերջին ֆոտոսեսիայի լուսանկարներըՎաճառքի հանված լուսանկարները Շտերնն արել է ֆոտոսեսիայի առաջին օրը, երբ նա աշխատել է Մոնրոյի հետ միայնակ՝ առանց դիմահարդարի և Vogue-ի հագուստների։
10:06 • 11.09.13Գրողների միության նախագահի թեկնածուների երկար ցանկ, իսկ արտահերթ համագումարի օրը հայտնի չէ«Դեմ եմ այդ տեսակ ստեղծագործական միությունների նախագահ լինելուն, քանի որ դեմ եմ դրանց գոյությանը: Ավելին՝ գտնում եմ, որ դրանք պետք է ինքնալուծարվեն»,- ասաց Հակոբ Մովսեսը:
