Մշակույթ
-ից
-ը
20:57 • 23.03.17Ադելն իր կատարումը նվիրել է Լոնդոնյան ահաբեկչության զոհերին (տեսանյութ)Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Օքլենդում անցկացվող համերգի ժամանակ երգչուհին ասել է. «Այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել իմ հայրենի քաղաքում` Լոնդոնում: Ես գտնվում եմ աշխարհի մյուս ծայրում, և կցանկանայի, որ նրանք տեսնեն մեր լույսն ու լսեն մեզ»:
20:49 • 23.03.17Բրի Լարսոնը կմարմնավորի ԱՄՆ-ի նախագահի առաջին կին թեկնածուի դերըԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունը ասոցացվում է երկրի նախագահական ընտրությունների առաջին կին թեկնածուի հետ, որին նախորդել է միայն Վիկտորյա Վուդհալը 1872-ին, ով նախագահի ընտրություններին մասնակցել է...
19:21 • 23.03.17«Եվրատեսիլի» կազմակերպիչներն առաջարկել են հեռարձակել ռուս երգչուհու ելույթըԵվրոպական հեռարձակողների միությունն Առաջին ալիքին առաջարկել է հեռարձակել Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի ելույթը:
18:43 • 23.03.17Լոնդոնում ֆինանսական պատճառներով չի տեղադրվի Դևիդ Բոուիին նվիրված կայծակի տեսքով հսկայական արձանըԿազմակերպիչները փորձել են անհրաժեշտ գումարը հավաքել քրաուդֆանդինգի միջոցով, սակայն դա չի հաջողվել նրանց:
16:50 • 23.03.17Շայա Լաբաֆը Թրամփի դեմ ցույցը տեղափոխել է Մեծ ԲրիտանիաՆշվում է, որ այժմ ակցիան անցկացվում է Լիվերպուլ քաղաքում:
15:31 • 23.03.17Հայտնի ռեժիսոր Դևիդ Մաքքենզին առաջարկում է $5 մլն.-ի ներդրում անել և ՀՀ-ում կինոյի դպրոց հիմնել. վարչապետԱյդ առնչությամբ վարչապետը ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկը և պատասխանել:
15:10 • 23.03.17Հրապարակվել է «Մալիբուի փրկարարների» նոր թրեյլերը (տեսանյութ)Ռեժիսոր Սեթ Գորդոնի ֆիլմի գլխավոր դերերը խաղացել են Դուեյն Ջոնսոնը, Զակ Էֆրոնը, Քելի Ռորբախը, Պրիանկա Չոպրան, Ալեքսանդրա Դադարիոն և Դևիդ Հասելհոֆը:
14:53 • 23.03.17Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի՝ «Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանի պատվիրակին մասնակցել թույլ չտալու որոշումը«Անկասկած, ուկրաինական կողմի որոշումը լրջորեն կազդի մրցույթի հեղինակության վրա», -ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
13:22 • 23.03.17Միաեղջյուրի տեսքով մոմակալ, որն «արտասվում» է (լուսանկարներ)Ֆարը միաեղջյուրի տեսքով մոմակալ է հեղինակել, որի մեջ մոմ տեղադրելու և վառելու ժամանակ մոմը հալչում և հոսում է միաեղջյուրի աչքերից դուրս` ստեղծելով այնպիսի տպավորություն, ասես կենդանին արտասվում է:
04:22 • 23.03.17Ռուսական հեռուստաալիքները չեն ցուցադրի «Եվրատեսիլ 2017»-ըԻսկ ահա 2018 թվականին, անկախ նրանից, թե որ երկրում կկայանա «Եվրատեսիլը», Ռուսաստանը միևնույն է կներկայացնի Յուլիա Սամոյլովան, ինչպես որոշել են Մոսկվայում:
20:32 • 22.03.17Հայտարարվել է Չակ Բերիի վերջին ալբոմի թողարկման ամսաթիվըԵրաժիշտը ձայնասկավառակի վրա աշխատել է մինչև 2014 թվականը, այնուհետև շարունակել է վերահսկել նախագիծը` աշխատանքի մեջ ներգրավելով իր ընտանիքին և ընկերոջը:
17:20 • 22.03.17Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլ-2017»-ի ռուս մասնակցի մուտքը երկիրԱրգելքի պատճառ է հանդիսացել այն, որ երգչուհին 2015թ.-ին այցելել է Ղրիմի թերակղզի` մեկնելով այնտեղ Մոսկվայից: Մինչդեռ ուկրաինական կողմն օրինական և թույլատրելի է համարում մուտքը Ղրիմ միայն Ուկրաինայի տարածքից: Սամոյլովայի մուտքն Ուկրաինա արգելված է 3 տարով։
15:33 • 22.03.17«Գեղեցկուհին և հրեշն» արգելվել է Քուվեյթում՝ միասեռական զույգի դրվագի պատճառովՀայտնի է, որ «Գեղեցկուհին և հրեշը» Քուվեյթում կցուցադրվի որոշ ժամանակ անց՝ մոնտաժից և համապատասխան դրվագի հեռացումից հետո:
14:08 • 22.03.17«Հիշել ամենը» ֆիլմի սցենարիստը Disney-ին մեղադրել է «Կենդանապոլիսը» ստեղծելու ժամանակ իր գաղափարները գողանալու համարԳոլդմանի խոսքով` «Կենդանապոլիս» մուլտֆիլմում Disney ընկերությունն օգտագործել է երկխոսություններ, սցենարի հատվածներ, ինչպես նաև գլխավոր և երկրորդական հերոսների կերպարներ, որոնք ինքն է ստեղծել:
11:35 • 22.03.17Իտալացի աստղաֆիզիկոսը ստեղծում է մոլորակների տեսքով բացառիկ լամպեր (լուսանկարներ)Մեզնից միայն ընտրյալներին է բախտ վիճակվում հայտնվել տիեզերքում ու անձամբ տեսնել անհունի առեղծվածային անկյունները: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող տիեզերքն «իջեցնել» մեզ մոտ:
