Իրադարձային
-ից
-ը
14:53 • 17.08.17ԵՄ քաղաքացիները կկարողանան Brexit-ից հետո Մեծ Բրիտանիա այցելել առանց վիզայի. The GuardianԻնչպես նշում են աղբյուրները, դա չի նշանակում, որ եվրոպացիները երկրում անժամկետ գտնվելու իրավունք կստանան: Եթե նրանք ցանկանան մնալ աշխատելու Մեծ Բրիտանիայում, նրանք պետք է...
14:39 • 17.08.17Սախալինում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացուն սպանած ադրբեջանցինՆախնական տեղեկությունների համաձայն` ադրբեջանցին ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել 51-ամյա հային, ինչի հետևանքով նա տեղում մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
14:16 • 17.08.17Ericsson-ը դատի է տվել սմարթֆոն արտադրող Wiko-ին արտոնագրի խախտման համարEricsson-ը նշել է, որ Wiko-ն խախտել է իր իրավունքները մի քանի տարի՝ առանց որևէ արտոնագրի կամ փոխհատուցման՝ չնայած 2013 թվականից տարվող բանակցություններին:
13:52 • 17.08.17«Հերիք է մարդասպաններին պաշտպանես». ինձ այս կերպ սպառնում են, իսկ ՀՔԾ-ն ինձ դասեր է տալիս. փաստաբան (տեսանյութ)«Ես պարզապես չեմ կարող ներկայացնել այդ արտահայտությունները, հայհոյանքները, որոնք ստացել եմ: Ասեմ, որ պարբերաբար եմ ստացել սպառնալիքները, մասնավորապես մայիսի 11-ին, այնուհետև նաև վերջերս:
13:49 • 17.08.17Կարեն Կարապետյանը Արցախի վարչապետի հետ այցելել է Թալիշ (լուսանկարներ)Հայկական երկու հանրապետությունների գործադիր իշխանությունների ղեկավարներն Ասկերանի և Մարտունու շրջաններում ծանոթացել են ոռոգման կաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների և ծխախոտի դաշտերի մշակությանը:
13:35 • 17.08.17Ավստրալուհի սենատորը խորհրդարան է եկել բուրքայով՝ պահանջելով արգելել այն կրելը (լուսանկարներ, տեսանյութ)«Հանում եմ հագիցս այս բուրքան, ու երջանիկ եմ, քանի որ այն հարիր չէ այս վայրին: Առաջնորդվելով ազգային անվտանգության շահերով՝ դուք Ավստրալիայում կարգելե՞ք բուրքա կրելը...
13:24 • 17.08.17Երևանում նախկին փեսան դանակահարել է աներոջը. քրգործի նախաքննությունն ավարտվել էՔրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
13:23 • 17.08.17Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի թանգարանային ֆոնդի 52 կտավի՝ այդ թվում Այվազովսկու գործերի համարԻնտերպոլը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի թանգարանային ֆոնդի 52 կտավ, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու և Իվան Շիշկինի գործերը, որոնք 2014 թվականի մարտին փոխանցվել էին Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարան:
12:46 • 17.08.17Պարզ է, որ նախարարություններն իրար վրա պետք է գցեն մեղքը, որ հրդեհների հարցում իրենք չլինեն քավության նոխազը. Գ. ԳորգիսյանԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ Խոսրովի արգելոցում և Վայոց ձորի տարածքում օրերս բռնկված խոշոր հրդեհների մարմանն ուղղված աշխատանքները ցույց տվեցին ՀՀ պատկան մարմինների անպատրաստվածությունը։
12:43 • 17.08.17Հաքերները կոտրել են ամերիկյան HBO հեռուստաալիքի սոցցանցերի էջերըHBO սոցցանցերի էջերը, այդ թվում՝ հայտնի սերիալների՝ «Գահերի խաղի» պաշտոնական էջերը կոտրելու համար ենթադրաբար պատասխանատու է իրեն OurMine կոչող խումբը:
12:40 • 17.08.17«Եհովայի վկաները» համալրել են Ռուսաստանում արգելված կազմակերպությունների ցանկըՆշվում է, որ ցանկում ներառվել է «Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնը» և կառույցի մեջ մտնող 395 տեղական կրոնական կազմակերպություն:
12:19 • 17.08.17Սաուդյան Արաբիան հաջի շրջանում կբացի սահմանը Քաթարից ուխտավորների համարԲացի այդ, թագավորը պատրաստ է իր հաշվին ինքնաթիռով Մեքքա տեղափոխել քաթարցի ուխտավորներին:
12:03 • 17.08.17Հոլանդիայում ոստիկանությունը ձերբակալել է 3FM ռադիոկայանում պատանդ վերցրած տղամարդունANP Nieuws-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդել է, որ տղամարդը դանակով սպառնացել է ռադիոկայանի աշխատակցուհուն շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում և նրան ստիպել իրեն ներս տանել:
11:38 • 17.08.17Հոլանդական 3FM ռադիոկայանում պատանդ են վերցրելԳործակալությունը հայտնում է, որ Հիլվերսում քաղաքում գտնվող ռադիոկայանի շենքը շրջափակված է ոստիկանության կողմից:
11:16 • 17.08.17Նյու Յորքում տեղադրել են Թրամփի ծաղրական արձանը«Ինձ ուղղակի հիացնում է նրա «թվիթների» ուժը: Դա գրեթե արվեստ է, դա խենթացնում է մարդկանց»,-ասել է հեղինակը։
