Հոլանդիայում ոստիկանությունը ձերբակալել է 3FM ռադիոկայանում պատանդ վերցրած տղամարդուն

12:03 • 17.08.17

Հոլանդիայում ոստիկանությունը ձերբակալել է 3FM ռադիոկայանում պատանդ վերցրած տղամարդուն՝ պատանդառությունից մոտ մեկ ժամ անց: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:


Ոստիկանության խոսնակը հայտնել է գործակալությանը, որ պատանդ վերցված կինը լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց տեղափոխվել է հիվանդանոց՝ ստուգման համար: Խոսնակը նշել է, որ նա տեղեկություն չունի պատանդ վերցնող տղամարդու հնարավոր շարժառիթների մասին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Հոլանդիայում անհայտ անձը մի կնոջ պատանդ է վերցրել 3FM ռադիոկայանի շենքում: Հիլվերսում քաղաքում գտնվող ռադիոկայանի շենքը շրջափակվել է ոստիկանության կողմից:


ANP Nieuws-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդել է, որ տղամարդը դանակով սպառնացել է ռադիոկայանի աշխատակցուհուն շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում և նրան ստիպել իրեն ներս տանել: