ԵՄ քաղաքացիները կկարողանան Brexit-ից հետո Մեծ Բրիտանիա այցելել առանց վիզայի. The Guardian
Եվրամիության երկրների քաղաքացիներին վիզա հարկավոր չի լինի Brexit-ից հետո Մեծ Բրիտանիա այցելելու համար, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարությունում աղբյուրներին:
Աղբյուրների տվյալներով՝ այդ դրույթը կընդգրկվի Մեծ Բրիտանաիյի միգրացիոն քաղաքականության մեջ ԵՄ կազմից նրա դուրս գալուց հետո: Ինչպես նշում են աղբյուրները, դա չի նշանակում, որ եվրոպացիները երկրում անժամկետ գտնվելու իրավունք կստանան: Եթե նրանք ցանկանան մնալ աշխատելու Մեծ Բրիտանիայում, նրանք պետք է համապատասխանեն նոր միգրացիոն պահանջներին:
Guardian-ի աղբյուրները նաև հերքել են պնդումներն առ այն, թե Լոնդոնը զբաղվածության որոշակի ոլորտներում աշխատանքի համար ԵՄ քաղաքացիներին թույլտվության տրամադրման քվոտաներ է սահմանելու:










