Նյու Յորքում տեղադրել են Թրամփի ծաղրական արձանը

11:16 • 17.08.17

Նյու Յորքում տեղադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրական արձանը, որը պատկերում է 71-ամյա ղեկավարին «թվիթներով» աղավնու կերակրելիս:

Ինչպես հայտնում է Newsweek-ը, իրական չափերի քանդակը ստեղծվել է կավից ու նմանատիպ այլ նյութերից: Դրա հեղինակն Ալեքս Գարդեգան է:

Նրա խոսքով՝ ինքն այդ արձանով ո՛չ աջակցում, ո՛չ էլ քննադատում է Թրամփին:

«Ինձ ուղղակի հիացնում է նրա «թվիթների» ուժը: Դա գրեթե արվեստ է, դա խենթացնում է մարդկանց»,-ասել է Գարդեգան:

Նշենք, որ ԱՄՆ նախագահը շատ ակտիվ է Twitter սոցկայքում, որտեղ արված «թվիթները» հաճախ լինում են սկանդալային ու թեժ քննարկումների առիթ են տալիս ամոբղջ աշխարհում: