Հոլանդական 3FM ռադիոկայանում պատանդ են վերցրել

11:38 • 17.08.17

Հոլանդիայում անհայտ անձը մի կնոջ պատանդ է վերցրել 3FM ռադիոկայանի շենքում: Այդ մասին հայտարարել է ոստիկանությունը, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հոլանդական լրատվական գործակալություններին:


Գործակալությունը հայտնում է, որ Հիլվերսում քաղաքում գտնվող ռադիոկայանի շենքը շրջափակված է ոստիկանության կողմից:


Նշվում է, որ ռադիոկայանի հեռարձակումը շարունակվում է՝ առանց շենքի ներսում իրավիճակի մասին որևէ անդրադարձի:


ANP Nieuws-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդել է, որ տղամարդը դանակով սպառնացել է ռադիոկայանի աշխատակցուհուն շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում և նրան ստիպել իրեն ներս տանել:


Ոստիկանությունից բանակցողը փորձում է կապ հաստատել տղամարդու հետ: