«Եհովայի վկաները» համալրել են Ռուսաստանում արգելված կազմակերպությունների ցանկը
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ներառել է «Եհովայի վկաներին» կազմակերպությունների ցանկում, որոնք լուծարվել են ծայրահեղականության համար: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ցանկում ներառվել է «Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնը» և կառույցի մեջ մտնող 395 տեղական կրոնական կազմակերպություն:
Հայտնի է, որ ավելի վաղ Գերագույն դատարանն օրինական է ճանաչել «Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոն» կազմակերպության լուծարումը՝ ծայրահեղական ճանաչելով դրա գործունեությունը: Որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Ռուսաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչները դատապարտել են կազմակերպության հետևորդների՝ արյան փոխներարկումից հրաժարվելը: Նրանց կարծիքով՝ կրոնական կազմակերպության աշխատանքը «սպառնալիք է ծնում՝ ուղղված հասարակության իրավունքների և շահերի պաշտպանությանն ու հասարակական անվտանգությանը»:
«Եհովայի վկաների» իրավաբանները մերժել են ասվածը ՝ նշելով, որ արյան փոխներարկումից հրաժարվելը ծայրահեղականություն չէ. ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին օրենքի մեջ այդպիսի ակտ չկա:










