Ավստրալուհի սենատորը խորհրդարան է եկել բուրքայով՝ պահանջելով արգելել այն կրելը (լուսանկարներ, տեսանյութ)

13:35 • 17.08.17

Ավստրալական «Մեկ ազգ» կուսակցության առաջնորդ Փոլին Հանսոնը շոկի է մատնել Սենատի անդամներին, երբ նիստերի դահլիճ է մտել մուսուլմանական բուրքայով:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հետաքրքրական է, որ Քուինսլենդ նահանգից սենատորը նման հանդերձով է խորհրդարան եկել՝ կառավարությունից պահանջելու արգելել հանրային վայրերում բուրքա կրելը:

«Հանում եմ հագիցս այս բուրքան, ու երջանիկ եմ, քանի որ այն հարիր չէ այս վայրին: Առաջնորդվելով ազգային անվտանգության շահերով՝ դուք Ավստրալիայում կարգելե՞ք բուրքա կրելը: Ահաբեկչությունն իրական սպառնալիք է մեր երկրի համար: Շատ ավստրալացիներ իսկապես վախենում են դրանից: Ավստրալացիների մեծ մասը կցանկանար, որ բուրքաներն արգելվեին»,-ասել է սենատորը:

Պարբերականը մանրամասնում է, որ բուրքայով աշխատանքի գալու գաղափարը Հանսենի մոտ այն ժամանակ է առաջացել, երբ Քուինսլենդի սենատի նախագահ Սթիվեն Փարին հայտարարել է, որ խորհրդարանում ցանկացած մարդ կարող է բուրքա կրել:

Հանսենի կարծիքով՝ այդ հագուստը թույլ չի տալիս ներգաղթյալ կանանց ինտեգրվել հասարակության մեջ, աշխատանք գտնել, խնդիրներ է առաջացնում արդարադատության համակարգում, անվտանգության տեսանկյունից վտանգ է ներկայացնում և, վերջիվերջո, տեղ չունի ժամանակակից արևմտյան հասարակության մեջ:

 

'I'm quite happy to remove this, because this is not what should belong in this Parliament,' Ms Hanson (pictured) said when she stood to speak 

'I'm quite happy to remove this, because this is not what should belong in this Parliament,' Ms Hanson said as she stood to speak 

Senator Hanson will move a motion in parliament on Thursday, to be debated in the afternoon, calling on the federal government to ban the burqa