Իրադարձային
-ից
-ը
06:39 • 24.05.17Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Մանչեստերի ահաբեկչական հարձակման զոհերիՀարձակվելով Մանչեստերի վրա՝ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել մեր ընդհանուր արժեքների վրա` հավատարմությանը ժողովրդավարությանը, ազատությանը, մարդասիրությանն ու համատեղ գոյակցությանը:
05:47 • 24.05.17Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատմության մեջ առաջին անգամ աֆրիկացի է ղեկավարելուՔվեարկության 3 փուլերի ժամանակ Տեդրոս Ադանոմը հաղթանակ է տարել իր երկու հակառակորդների հանդեպ՝ դառնալով աֆրիկյան ծագում ունեցող առաջին ԱՀԿ գլխավոր տնօրենը։
05:18 • 24.05.17Կանադայի բնակչուհին ձերբակալվել է երկրի վարչապետի տիկնոջը սպառնալու համար (լուսանկարներ)Կանադայի ոստիկանությունը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ տեսակ սպառնալիքների մասին է խոսքը, սակայն կինը կազատվի կալանքից միայն այն դեպքում, եթե պարտավորվի հեռու մնալ Տրյուդոների ընտանիքից և չմասնակցել որևէ քաղաքական կամ հանրային միջոցառման, որտեղ վերջիններս ներկա են լինելու:
04:51 • 24.05.17Aerosmith ռոք խումբը Մոսկվայում կատարել է Մանչեստերի ահաբեկչության զոհերին նվիրված երգԽմբի վոկալիստ Սթիվեն Թայլերը կատարել է «Dream On» երգը` միջազգային հանրությանը կոչ անելով սատարել Մեծ Բրիտանիայի բնակիչներին:
04:06 • 24.05.17Թրամփը Կոնգրեսից 1․6 մլրդ դոլար է խնդրել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համարԱյս անհամեմատ փոքր գումարը պահանջելը կապված է նրա հետ, որ Սպիտակ տունն ընդունում է ամբողջությամբ ֆինանսավորում ստանալու ոչ ռեալ լինելը՝ հաշվի առնելով դեմոկրատների և որոշ հանրապետականների դիմադրությունը Կոնգրեսում։
03:35 • 24.05.17Ֆիլիպինները ժամանակակից զինատեսակներ են խնդրել Ռուսաստանից. աղբյուր«Մենք որոշ պատվերներ ենք արել ԱՄՆ-ից, բայց հիմա իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ։ Իսլամական պետության դեմ կռվելու համար մեզ ժամանակակից զենք է պետք։ Ես եկել եմ ձեր օգնությունը խնդրելու»,- ասել է Դոււտերտեն։
02:29 • 24.05.17Եղիսաբեթ Երկրորդ թագուհին դիմել է բրիտանացիներին՝ Մանչեստերի ահաբեկչության հետ կապված«Ես գիտեմ, որ խոսում եմ բոլորի անունից՝ արտահայտելով խորին ցավակցությունս նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի պատահարից, և հատկապես զոհվածների և վիրավորների ընտանիքներին», - ասել է Եղիսաբեթը:
01:48 • 24.05.17Թրամփը Ռուսաստանի հետ երբևէ դավադրական կապի մեջ չի եղել. Սպիտակ տուն«Սենատի լսումները հաստատում են այն, ինչի մասին մենք ասել ենք միշտ՝ չնայած հետաքննությանը, մինչև հիմա չկա որևէ ապացույց Ռուսաստանի ու Թրամփի միջև դավադրության վերաբերյալ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
01:17 • 24.05.17Հազարավոր մարդիկ մասնակցել են Մանչեսթերի ահաբեկչության զոհերի հիշատակի սգո արարողությանըՄիջոցառմանը մասնակցել են, ինչպես տուժողների հարազատներն ու մտերիմները, այնպես էլ մի շարք քաղաքական գործիչներ: Ժամեր առաջ այնտեղ է գտնվել նաև երկրի վարչապետ Թերեզա Մեյը:
23:33 • 23.05.17Ավստրալուհին 2 անգամ կոտրել է պարանոցը` տարիներ առաջ փռշտալիս և այժմ ծիծաղելիսԱվստրալիայի բնակչուhի Մոնիկ Ջեֆրիի հետ արտառոց դեպքը պատահել էր 2011-ին, երբ փռշտացել է անկողնում պառկած էլեկտրոնային փոստը ստուգելիս:
23:00 • 23.05.17Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը. Հարութ ՍասունյանԻնչպես հայերը, այնպես էլ այլազգիները վշտացած և վրդովված էին՝ դիտելով տասնմեկ ցուցարարների վրա հարձակման տեսանյութերը, որոնք վիրավորվել էին մայիսի 16-ին, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև, նախագահ Էրդողանի…
22:29 • 23.05.17«Թայմս Սքուերում» վրաերթի հետևանքով տուժած կանադահայ կինը դեռևս կոմայի մեջ էՄայիսի 18-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում իրականացված վրաերթի ժամանակ տուժել է նաև կանադահայ Ելենա Ավետիսյանը, ով դեռևս կոմայի մեջ է:
21:58 • 23.05.17Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո ՌոսելինԿատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը ձերբակալվել է փողերի լվացման մասին գործի շրջանակներում:
21:27 • 23.05.17Թուրքիայի նկատմամբ ՌԴ պատժամիջոցների վերացումը չի ազդի ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալների վրա. տնտեսագետ«Տեսականորեն կարելի է այդ հարցերը իրար կապել, սակայն պրակտիկորեն տեղին չեմ համարում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ոչ իր մասշտաբներով, ոչ իր մրցունակությամբ չի կարող այդ ապրանքները և ծառայությունները մատուցել...
21:14 • 23.05.17Անունները ավագ որդիներս են որոշել. նորածին եռյակի մայր (տեսանյութ)«33-ամյա Հերմինե Տերտերյանը մեր ինստիտուտի ամբուլատոր բաժնում մայիսի 9-ին եղել է պառկած իր հերթական պրոֆիլակտիկ կանխարգելիչ բուժումը ստանալու համար, սակայն ամսի 12-ից նրա մոտ սկսեցին ծննդաբերական գործողություններ, և բնականաբար կատարեցինք կեսարյան հատում: Կեսարյան հատումն...
