Իրադարձային
-ից
-ը
15:12 • 18.01.16Մոսկվայում ընկերության նախկին աշխատակիցը սպանել է նախկին ղեկավարներինԳործակալության զրուցակցի խոսքով՝ երկուշաբթի ընկերության գրասենյակ է մտել նախկին աշխատակիցն ու մի քանի անգամ կրակել է որսորդական հրացանից: Ստացած վնասվածքներից տնօրենն ու փոխտնօրենը մահացել են:
14:54 • 18.01.16Դատավորը մերժեց նիստերը Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու Ավետիսյանների իրավահաջորդների միջնորդությունըԱրթուր Սաքունցը հայտարարեց, որ իրենք ներկայացնելու են նոր միջնորդություններ՝ գործով դատավորի ու դատախազի ինքնաբացարկ հայտնելու պահանջով և խնդրեց...
14:53 • 18.01.16Թուրքական դպրոցին հասցված հրթիռային հարվածն իրականացվել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերից. ReutersՌազմական աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի դպրոցներից մեկին հասցված հարվածը, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, իրականացվել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերից, հայտնում է Reuters ...
14:28 • 18.01.16ԵՄ-ն կփորձի մեղմել Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները. Գերմանիայի ԱԳ նախարարԵվրոպական միությունը պետք է նպաստի Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների բարելավմանը՝ հանուն Սիրիայի հակամարտության կարգավորման:
14:17 • 18.01.16Մեծ Բրիտանիան 20 մլն ֆունտ կծախսի մահմեդական կանանց անգլերեն սովորեցնելու համարԾրագրի մեկնարկի մասին Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է The Times թերթում գրված սյունակում:
14:10 • 18.01.16Գործարար Հայրապետյանը հերքում է 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքը«Ես հանցագործություն չեմ կատարել, ես մեղավոր չեմ»,- հայտարարել է ամբաստանյալն այն բանից հետո, երբ դատախազը կարդացել է գործի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ Քննության տվյալներով՝ ձեռնարկատերը մոլորության մեջ է գցել կնոջը...
13:58 • 18.01.16Լատվիայի նախագահը հոսպիտալացվել է«Հիվանդանոցում հաստատել են, որ նախագահը հոսպիտալացվել է, բայց ավելի մանրամասն տեղեկություն չեն տրամադրել»,- հայտնում է LETA լատվիական լրատվական գործակալությունը:
13:53 • 18.01.16Շնորհակալ եմ միլիոնավոր մարդկանց ոգեշնչելու համար. Օբաման շնորհավորել է կնոջը ծննդյան օրվա առթիվ«Շնորհավորում եմ առաջին տիկնոջը ծննդյան տարեդարձի առթիվ: Շնորհակալ եմ միլիոնավոր մարդկանց ոգեշնչելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
13:50 • 18.01.16Իրանն «անբարո» է անվանել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանումըԱվելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ընդդեմ 11 ընկերությունների և անձանց` բալիստիկ հրթիռների փորձարկման ծրագրերին աջակցելու համար:
13:38 • 18.01.16Ադրբեջանի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում բողոքի ակցիա էԱռավոտից առևտրի կենտրոնի հարյուրավոր խանութներ հրաժարվել են աշխատել՝ բողոքելով վարձավճարների բարձրացումից:
13:24 • 18.01.16Սիրիայի տարածքից արձակված արկերը պայթել են թուրքական դպրոցի մոտ. կան զոհեր (տեսանյութ)Թուրքական Քիլիս նահանգի դպրոցներից մեկի մոտ Սիրիայից արձակված երեք արկ է պայթել: Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberturk կայքը, պայթյունից երկու մարդ է զոհվել: Եվս երկուսը վիրավոր են: Դեպքի վայր շտապօգնության ...
13:18 • 18.01.16Գերմանիայի փոխկանցլերը պահանջել է Մարոկկոյից և Ալժիրից «տանել» իրենց փախստականներինՄարոկկոն և Ալժիրը պետք է Գերմանիայի տարածքից տանեն իրենց երկրների այն քաղաքացիներին, որոնց փախստականի կարգավիճակ ստանալու դիմումները չեն բավարարվել:
12:59 • 18.01.16Ռուսաստանը վճարում չի կատարել Եվրոպայի խորհրդում անդամության համար«Ես ձեզ կարող եմ ասել, որ վճարումը չի փոխանցվել»,- ասել է նա։
12:52 • 18.01.16Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Իտալիա և Ֆրանսիա. ReutersԴա կլինի Իրանի նախագահի առաջին այցը պատժամիջոցների չեղարկումից հետո:
12:45 • 18.01.16ԱՄՆ-ի գործարաններից մեկում մուսուլմաններին արգելել են նամազ անելՍակայն երբ նրանք բողոքել են տնօրինությանը, այն նրանց է հանձնել աշխատանքից ազատման դիմումները։ Աշխատող մուսուլմանների կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում, լիակատար խտրականություն է:
