ԱՄՆ-ն փորձում է զսպել ոչ միայն Ռուսաստանին, այլև՝ Եվրոպային. ՌԴ ԱԳՆ խոսնակ

12:31 • 24.02.16

ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված է ոչ միայն Ռուսաստանին զսպելուն, այլև՝ Եվրոպային. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

 

«Վաշինգտոնի գործողությունները զսպման քաղաքականության իրականացում են, սակայն այս դեպքում զսպել ոչ միայն Ռուսաստանին, այլև՝ Եվրոպային»,-ասել է նա:

 

Խոսնակի համաձայն՝ ԱՄՆ-ն մասնավորապես փորձում է թույլ չտալ Եվրոպայի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդումը:

 

«Եվրոպայի և Ռուսաստանի միջև սերտ կապեր թույլ տալը նշանակում է ուժեղացնել երկուսին։ Հենց Վաշինգտոնը Եվրամիությանը ստիպեց պատժամիջոցներ սահմանել, դա խոստովանել է թե՛ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, թե՛ պետքարտուղար Ջոն Քերին: Եվրամիությունը չէր պատրաստվում դա անել, սակայն արեց ճնշման ներքո: Ի՞նչ փաստարկներ օգտագործեց ԱՄՆ-ն։ Լավ հարց է ապագայի համար: Երբևէ մենք կիմանանք դա»,-ասել է Զախարովան:

ԱՄՆ-ն փորձում է զսպել ոչ միայն Ռուսաստանին, այլև՝ Եվրոպային. ՌԴ ԱԳՆ խոսնակ