Կուբայում մահացել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոների ավագ եղբայրը

10:24 • 24.02.16

Կուբայում 91 տարեկանում կյանքից հեռացել է պետության նախկին և գործող ղեկավարներ Ֆիդել և Ռաուլ Կաստրոների ավագ եղբայր Ռամոն Կաստրոն, հայտնում է Associated Press-ը։

 

Ռամոնը քաղաքական ուղղվածություն չի ունեցել` ի տարբերություն իր եղբայրների, և հեղափոխության սկսման ժամանակ օգնել է հորը` ընտանեկան ֆերմայի ղեկավարման հարցերում:


Ունենալով փոքր քաղաքական ազդեցություն` նա, այնուամենայնիվ, եղել է Կուբայի Կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը և խորհրդարանի պատգամավոր դարձել։

 

Ֆիդել Կաստրոյի` իշխանության գալուց հետո Ռամոնը ղեկավարել է գյուղատնտեսական ոլորտի աշխատանքը, այդ թվում` օգնել է ավելացնել շաքարի արտադրությունը կղզու արևելքում: Բացի այդ, նա հիմնել է մի քանի պետական ընկերություն նույն ոլորտում։


Նշվում է, որ Ռամոնը չի թողել սիգար ծխելը` ի տարբերություն Ֆիդելի, ով հրաժարվել է դրանից 1986-ին։
 

Կուբայում մահացել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոների ավագ եղբայրը