Ֆիջիում «Ուինսթոն» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի
Ֆիջիում տեղի ունեցած «Ուինսթոն» ցիկլոնի զոհն է դարձել 42 մարդ: ABC-ի տվյալներով` զոհերի թիվն ավելանում է հեռավոր գյուղերից տեղեկություն ստանալուն զուգահեռ:
«Հաստատվել է 42 մարդու մահը»,- Twitter-ում գրել է երկրի պաշտոնական ներկայացուցիչ Դեն Գևիդին:
Նա նշել է, որ արտակարգ ծառայությունները շարունակում են օգնություն ցուցաբերել ցիկլոնից տուժածներին, փոխանցում է Газета-ն:










