Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին են վկայում աճուրդների տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
WTI ապրանքանիշի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել են 2,35 տոկոսով՝ հասնելով բարելի համար 31,12 դոլարի։
ICE Futures Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 1,56 տոկոսով՝ հասնելով բարելի համար 32,75 դոլարի։










