Ինչ պայմաններում են ապրում տապին սովոր փախստականները Եվրոպայի ամենացուրտ քաղաքում (լուսանկարներ)
Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից ժամանած փախստականների մի մասն ապաստան է գտել Եվրոպայի ամենահյուսիսային քաղաքում` արկտիկական բնապատկերներով շրջապատված նորվեգական Համմերֆեստում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, նորվեգական ցրտաշունչ քաղաքը, որի կլիման խորթ ու անտանելի է նորեկների համար, գտնվում է Բևեռային շրջանից 460 կմ հեռավորության վրա:
Կիզիչ տապին սովոր փախստականներն այժմ ստիպված են միանգամայն այլ պայմաններում ապրել ու իրենց կյանքը կառուցել «արկտիկական հյուրընկալության» պայմաններում:
Լուսանկարիչ Ալիստեր Գրանտն ուշագրավ ֆոտոշարքով բացահայտել է, թե ինչ պայմաններում են ապրում փախստականները Եվրոպայի ամենացուրտ քաղաքում.























