ԱՄՆ զինվորականները ժամանել են Աֆղանստան` գրոհայինների դեմ պայքարում աջակցության համար

11:33 • 24.02.16

Ամերիկացի զինվորականները ժամանել են Աֆղանստան:

 

Աֆղանստանի ազգային բանակի 20-րդ դիվիզիայի հրամանատար գեներալ Մուայուդին Գուրիի խոսքով` ԱՄՆ-ի հատուկ ստորաբաժանումը տեղակայվել է երկրում` կառավարական զորքերին աջակցելու համար, փոխանցում է Вести-ն:

 

Առաքելության մանրամասները և զինվորականների քանակությունը չի բացահայտվում: Հաղորդվում է, որ ամերիկացի զինվորականներն օգնություն կտրամադրեն աֆղանական բանակին Տաջիկստանի հետ սահմանին գրոհայինների դեմ գիշերային գործողությունների անցկացման ժամանակ։

 

Գեներալի խոսքով` 3 օրում այդ բնակավայրում սպանվել է 27 գրոհային, այդ թվում` խմբավորումներից մեկի հրամանատարը, վիրավորվել է 19 գրոհային: Գործողությունները շարունակվում են:

 

Պաշտոնյան նշում է, որ Քունդուզ նահանգի տարածքում գտնվում է մոտ 2.500 գրոհային, որոնցից մոտ 200-ն արտասահմանցիներ են։

ԱՄՆ զինվորականները ժամանել են Աֆղանստան` գրոհայինների դեմ պայքարում աջակցության համար