Կանադայի դպրոցներից մեկում զինված աշակերտուհին հարձակվել է աշակերտների ու ուսուցիչների վրա

10:36 • 24.02.16

Կանադայի Օնտարիո նահանգի Պիկերինգ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտների և ուսուցիչների վրա դանակով զինված աշակերտուհու հարձակման հետևանքով տուժել է 9 մարդ, գրում է Вести-ն:

 

Տեղական CBC հեռուստաալիքի տվյալներով` վիրավորվել է 6 աշակերտ և 3 ուսուցիչ:
 

Հոսպիտալացվել է 4 մարդ։ Տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից:

 

Հաղորդվում է, որ 14-ամյա աշակերտուհին զինված է եղել 2 դանակով։ Հարձակման դրդապատճառները դեռ հայտնի չեն, ոստիկանությունը հարցաքննում է ականատեսներին: Տուժածների անունները չեն հաղորդվում:

 

 

 

Կանադայի դպրոցներից մեկում զինված աշակերտուհին հարձակվել է աշակերտների ու ուսուցիչների վրա