Իրադարձային
-ից
-ը
17:14 • 29.12.15Ստամբուլում ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 1 բրիտանացի և 2 պակիստանցիներ են ձերբակալվելԳործակալության տվյալներով՝ անցյալ շաբաթ ձերբակալված պակիստանցիները ոստիկանության ներկայացուցիչներին տեղեկություններ են հաղորդել, որոնց միջոցով հաջողվել է ձերբակալել նաև բրիտանացուն:
16:43 • 29.12.15Երևանում անհայտ անձը փողոցում դրված սուրճի սարքից գումար է գողանում (տեսանյութ)Ովքեր ճանաչում են պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրվում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի...
16:24 • 29.12.15Իտալիայի ավելի քան 850 քաղաքներում սահմանափակել են ճայթուկների օգտագործումն ԱմանորինԲոլոնիայի, Պեսկարայի, Սիենայի, Պալերմոյի, Բարիի և մի շարք այլ քաղաքների իշխանություններն ամբողջությամբ արգելել են հրավառություններն Ամանորի գիշերը։
16:23 • 29.12.15Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ«Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահ երկրների պատվիրակությունների...»։
15:39 • 29.12.15Ալիևի հայտարարած համաներումը բաց թողած հնարավորություն է. Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանԴա իսկապես բաց թողած հնարավորություն է Ադրբեջանի համար իրավիճակը դեպի լավը փոխելու հարցում, դա նաև հաստատում է, որ Բաքվի ռեպրեսիվ վարչակարգն իր համար վտանգ է տեսնում Արևմուտքի հետ մերձենալու հարցում։
15:09 • 29.12.15Իրանը բարելի համար 40 դոլար է սահմանել բյուջեումԶանգանեն կարծում է, որ գնի նվազման միտումը պայմանավորված է նավթի շուկայում բարձր անկայունությամբ, ընդ որում՝ նա կոչ է արել հույս չդնել վատ սցենարի վրա՝ չնայած շարունակվող տատանումներին:
14:46 • 29.12.15Ադրբեջանի պատասխանն ԱՄՆ-ին. երկրի խորհրդարանն ընթացք է տվել հակաամերիկյան օրինագծինԱյս օրինագիծը Բաքվի պատասխան քայլն է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Քրիս Սմիթի ներկայացրած օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում …..
14:20 • 29.12.15Ռուսաստանի փոխվարչապետը կրակել է իր ոտքին. Интерфакс«Դմիտրի Օլեգովիչը պատահաբար կրակել է ոտքին և Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է: Նրա առողջական վիճակը մտահոգություն չի առաջացնում, բայց նա դեռ բուժման մեջ է»,- հայտնել է...
14:19 • 29.12.15Վարչապետը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվՎարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
14:18 • 29.12.15Մահացել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգներից մեկը62-ամյա Մուհամեդ բին Աբդուլազիզը դիվանագետ էր և զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպանի պաշտոնը: Մինչ այդ եղել է Իտալիայում երկրի դեսպանը։
14:12 • 29.12.15Coca-Cola-ն 550 հազար դոլար է վճարել անառողջ սննդի և ճարպակալման միջև կապը հերքելու համար. The IndependentCoca-Cola ընկերությունը 550 հազար դոլար է վճարել սննդակարգի փորձագետ պրոֆեսոր Ջեյմս Հիլին այն տեսությունը պաշտպանելու համար, համաձայն որի գազավորված ըմպելիքների օգտագործումը չի հանգեցնում ճարպակալման։
14:04 • 29.12.15Լեոյի փողոցի բուքմեյքերական գրասենյակում հարձակման դեպքով կա 1 ձերբակալված, ևս մեկը որոնվում էԿենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նույն օրը խուզարկություն է կատարվել Գ. Սերոբյանի բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել է հանցագործության գործիք «Բերետտա» տիպի օդաճնշիչ ատրճանակը:
13:43 • 29.12.15Կալիֆոռնիայի մայրուղիներից մեկը փակվել է ճանապարհին հայտնված ծովափղի պատճառովԿալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Էնդրյու Բարքլիի խոսքով՝ ականատեսները հաղորդել են, որ կենդանին փորձել է բարձրանալ արգելապատնեշը:
13:19 • 29.12.15Ռուսական ԶԼՄ-ները Թուրքիան թշնամական կոնտեքստում սկսել են հիշատակել ավելի հաճախ, քան Ուկրաինան և ԱՄՆ-նԲացասական կոնտեքստում Թուրքիայի մասին հիշատակումների ալիքը սկսվել է նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական կործանիչը:
12:56 • 29.12.15Իսրայելի նախկին վարչապետը բանտում կանցկացնի 6 տարվա փոխարեն 1.5 տարիԱրդյունքում՝ Օլմերտը 6 տարվա փոխարեն, որին նա ի սկզբանե դատապարտվել էր, անազատության մեջ կանցկացնի 18 ամիս։
