Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի, 107 մարդ համարվում է անհետ կորած

12:49 • 09.02.16

Թայվանի Թայնան քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի, ևս 107 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

 

Թայնանի քաղաքապետ Ուիլյամ Լայի խոսքով` փրկարարական գործողությունը շարունակվում է, 3 վայրերում փլատակների տակ կենդանության նշաններ են գրանցվել: Մասնագետները դիտարկում են ծանր տեխնիկայի կիրառման հարցը:

 

Փետրվարի 8-ին թայվանցի փրկարարներին հաջողվել է փլուզված 17-հարկանի շենքի փլատակների տակից դուրս բերել 4 մարդու:

 

6.4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ին: Քանդվել են մոտ տասնյակ շինություններ:
 

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի, 107 մարդ համարվում է անհետ կորած