Թուրքական Քուրդիստանի մոտ 200.000 բնակիչներ լքել են իրենց տները. РИА Новости

15:14 • 09.02.16

Վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ ակտիվիստների միջև զինված բախումների պատճառով Թուրքիայի արևելքի մոտ 200 հազար բնակիչներ լքել են իրենց տները։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է «Գոչ դեր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Յըլմազ Քանը։

 

«Բախումներն ընթանում են ողջ թուրքական Քուրդիստանում, խաղաղ բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները։ Ջիզրե քաղաքից փախել է մոտ 100 հազար մարդ։ Դիարբեքիր քաղաքի Սուր թաղամասից՝ մոտ 35 հազար: Ընդհանուր առմամբ, մոտ 200 հազար մարդ է լքել իր տունը»,- պատմել է Քանը:

 

Նրա խոսքով՝ փախստականների մեծ մասը մնացել են իրենց և հարևան քաղաքներում բարեկամների ու ծանոթների տներում։ Քանը նշել է, որ որոշ բնակարաններում ապրում է արդեն 20-ից 40 մարդ: Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե որտեղ են փախստականներն ապրելու մարտական գործողությունների ավարտից հետո, քանի որ շատ տներ ավերվել են։

 

Ականատեսների համաձայն՝ հատկապես շատ են վնասվել Շըրնաք շրջանի Ջիզրե և Սիլոփ քաղաքները:

Թուրքական Քուրդիստանի մոտ 200.000 բնակիչներ լքել են իրենց տները. РИА Новости