Մեսին 32 մլն եվրո արժողությամբ հազվագյուտ Ferrari է գնել. Bleacher Report

12:28 • 09.02.16

Անհայտ գնորդը Փարիզում կայացած աճուրդում 32 միլիոն եվրոյով գնել է 1957 թվականի արտադրության Ferrari 335 S Spider Scaglietti-ն, գրում է gazeta.ru-ն:

 

Bleacher Report-ը, վկայակոչելով հանրահայտ ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի շրջապատին մոտ աղբյուրների, պնդում է, որ ավտոմեքենայի սեփականատեր է դարձել հենց արգենտինացին։

 

Ferrari 335S-ի ղեկին լեգենդար բրիտանացի Սթիրլինգ Մոսը 1958 թվականին հաղթել է Կուբայում անցկացված «Ֆորմուլա-1»-ի Գրան պրին: Սպորտային մեքենան նաև մասնակցել է «Լե-Մանի 24 ժամ» ավտոմրցարշավին։

 

Հայտնի է, որ ավտոմեքենայի նախորդ սեփականատերն անշարժ գույքի գործակալ Ալեսանդրո Պրոտոն է եղել, ով ֆինանսական հարաբերություններ ունի Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

 

Մեսիի ավտոմեքենաների հավաքածուում կա երեք սպորտային մեքենա՝ Ferrari F430 Spider, Maserati GT Stradale և Audi R8 Spyder:

Մեսին 32 մլն եվրո արժողությամբ հազվագյուտ Ferrari է գնել. Bleacher Report