Ռուս մասնագետները ևս մեկ անգամ կգնահատեն Եգիպտոսի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության նորմերի կատարումը

13:38 • 09.02.16

Ռուս մասնագետները ևս մեկ անգամ կգնահատեն Եգիպտոսի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության նորմերի կատարումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վալերի Օկուլովը, գրում է Russia Today-ը։

 

«Հենց հաղորդվի (առաջին ստուգման արդյունքներով), որ այդ պահանջները կատարված են, մենք այնտեղ հերթական պատվիրակությունը կուղարկենք»,- ասել է Օկուլովը։

 

Առաջին ստուգումն իրականացվել է հունվարին, ՌԴ պատվիրակությունը պատրաստել է եզրակացություն, որի հիման վրա իրականացվում է դիտողությունների ուղղում, բացատրել է ՌԴ տրանսպորտի փոխնախարարը։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Եգիպտոսի Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները զոհվել են։ Ահաբեկչության վարկածը հաստատվել է։

 

Ռուս մասնագետները ևս մեկ անգամ կգնահատեն Եգիպտոսի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության նորմերի կատարումը