Գերմանիայում գնացքների բախումից տուժածների թիվը հասել է 150-ի, հաղորդվում է նաև զոհերի մասին (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանիայում գնացքների բախումից տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 150-ի, հայտնում է The Mirror-ը։
Լրատվամիջոցը՝ գերմանական կայքերին հղումով, հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 8-ի։
Դեպքի մանրամասները ճշտվում են։
Տարածվել են առաջին լուսանկարներն ու տեսանյութերը դեպքի վայրից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բավարիայում բախվել են երկու գնացքներ։
















