Ուկրաինայում գրիպից մահացածների թիվը հասել է 246-ի

14:20 • 09.02.16

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ գրիպի համաճարակային սեզոնի սկզբից ի վեր երկրում մահացել է 246 մարդ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


«Համաճարակային սեզոնի սկզբից ի վեր, օպերատիվ տվյալներով, գրանցվել է լաբորատոր փորձաքննությամբ հաստատված 246 դեպք։ Նրանցից երեքը երեխաներ են՝ մինչև 17 տարեկան»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

 

Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Օդեսայում՝ 40 դեպք, 29-ը գրանցվել է Կիևում, մնացածն՝ այլ շրջաններում։


Ավելի վաղ Ուկրաինաի առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին հայտարարել էր, թե գրիպի նոր ալիքն ակնկալվում է վաղ գարնանը, սակայն նախարարությունը հույս ունի, որ այն այնքան մասշտաբային չի լինի, որքան հունվարին։
 

Ուկրաինայում գրիպից մահացածների թիվը հասել է 246-ի