Թուրքիան ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող ՌԴ քաղաքացիներին արտահանձնել է Ուկրաինա և Վրաստան. ՌԴ դեսպան
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ներգրավվածության համար կասկածվող Ռուսաստանի քաղաքացիներին Թուրքիան արտահանձնել է երրորդ երկրներ, օրինակ՝ Վրաստան կամ Ուկրաինա։ Այդ մասին հայտարարել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը, գրում է РИА Новости-ն:
«Շատ հաճախ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք կասկածվում էին ԻՊ-ին ներգրավվածության համար, արտահանձնվել են Թուրքիայից ոչ թե Ռուսաստան, այլ երրորդ երկրներ, որոնց հետ մենք կամ չունենք դիվանագիտական հարաբերություններ (Վրաստան), կամ հարաբերությունները լարված են (Ուկրաինա): Եթե կասկածյալն արտահանձնվում էր այդ երկրներ, ապա նրանց ձերբակալության ուղղությամբ մեր գործողությունների հնարավորությունները զրոյի էին մոտենում»,- ասել է նա:
Դեսպանի խոսքով՝ թուրքական կողմը նման դեպքերում պնդել է, որ երրորդ երկրներ արտահանձնումն իրականացվել է հենց ձերբակալվածների ցանկությամբ։
Կարդացեք նաև՝
Թուրքիան ԻՊ-ին միանալու համար գրոհայինների անցնելու հիմնական ճանապարհներից մեկն է. ՌԴ դեսպան










