Թուրքիան արագացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման ընթացքը
Կարս նահանգում արագացվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության աշխատանքները. Trend գործակալությանն ասել են նահանգապետարանում։
Եղանակային պայմանների բարելավումից հետո երկաթուղու կառուցման աշխատանքներն ավելի կարագանան։
Թուրքիայի տարածքով անցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու 76 կմ հատվածը, որոնցից 58 կմ-ն՝ Կարս նահանգում։
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը կավարտվի ընթացիկ տարում»,-հայտնել են նահանգապետարանից։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ստորագրված միջպետական համաձայնագրի համաձայն։










