Իրադարձային
-ից
-ը
12:33 • 01.02.16Dolce & Gabbana-ն միասեռ զույգերին նվիրված հավաքածու է ստեղծել (լուսանկարներ)Իտալիայում միասեռ ամուսնություններն օրինականացված չեն: Եթե օրենքն ընդունվի, միասեռ զույգերը կարող են նաև իրենց զուգընկերների երեխաներին որդեգրելու հնարավորություն ստանալ:
12:06 • 01.02.16The New Times-ին հայտնի են դարձել Պուտինի ավագ դստեր կյանքի մանրամասներըԼրատվամիջոցը փորձել է կապվել ՌԴ նախագահի դստեր նախկին համակուրսեցիների հետ, սակայն նրանք հրաժարվել են ինչ-որ բան խոսել նրա մասին կամ համաձայնել են դա անել միայն հսկայական գումարների դիմաց։
11:44 • 01.02.16Իտալական ընկերությունը հայց է ներկայացրել «Գազպրոմի» դեմ՝ «Հարավային հոսքի» պատճառովԱնցած տարվա հուլիսին հայտնի է դարձել, որ իտալական ընկերությունը ստիպված է եղել աշխատանքից հեռացնել մոտ 9 հազար մարդու Սև ծովի հատակով գազամուղի շինարարության պայմանագիրը խզելու պատճառով։
11:26 • 01.02.16Արմավիրում զինված հարձակում է եղել. կատարվում է հետաքննությունՄեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 1957 թ. ծնված Սարգիս Մ.-ն, օգտվելով պարսպի բացակայությունից...
11:25 • 01.02.16Օլանդը ներում է շնորհել կնոջը, ով սպանել էր իրեն ծեծող ամուսնունԺակլին Սավաժի խոսքով՝ ամուսինը տառապում էր ալկոհոլիզմից և տարիներ շարունակ ծեծի է ենթարկել իրեն ու երեք դուստրերին: Կինը նաև պատմել է, որ ամուսինն անարգել է իրենց որդուն, ով ինքնասպան է եղել։
11:21 • 01.02.16Մեքսիկայում տոնակատարության ժամանակ 11 մարդ է սպանվելԱյդ տոնակատարությունը շատ տարածված է Մեքսիկայում, այն կազմակերպում են բոլոր այն աղջիկների համար, ովքեր հասել են այդ տարիքին։ Սովորաբար տոնակատարությանը հավաքվում են հարյուրավոր հյուրեր:
11:14 • 01.02.16Նիգերիայում ահաբեկիչները 86 մարդու են հրկիզել ու գնդակահարելԴալորի գյուղի վրա իրականացված հարձակումից հետո երեք մահապարտ կանայք իրենց պայթեցրել էին հարևան Գամորի գյուղում՝ սպանելով բազմաթիվ բնակիչների։
10:55 • 01.02.16Աշխարհի լավագույն ռեստորանի սեփականատիրոջը մահացած են հայտնաբերել. շրջանառվում է ինքնասպանության վարկածըՖրանսիական ու շվեյցարական արմատներ ունեցող 44-ամյա տղամարդը, ում Restaurant de l’Hotel de Ville ռեստորանը 2015թ. դեկտեմբերին ճանաչվել էր լավագույնն աշխարհում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել։
10:30 • 01.02.16Սիդնեյի 9 դպրոցներից աշակերտները տարհանվել են՝ ստացված ահազանգերից հետոՆոր Հարավային Ուելս նահանգի կրթության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ տվյալ տարհանումն իրականացվել է անվտանգության նկատառումներով և հայտնել է, որ դպրոցականների կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում:
10:24 • 01.02.16Մեքսիկայում տուգանային հրապարակում ավելի քան 200 մեքենա է այրվելՀրդեհը տևել է 3,5 ժամ: Ընդհանուր առմամբ, հրապարակում եղել է 430 ավտոմեքենա, որոնցից կեսից ավելին ոչնչացվել է։
10:16 • 01.02.16Հայաստանն ազատ տնտեսությունների վարկանշային ցանկում զբաղեցնում է 54-րդ հորիզոնականըՀայաստանը, հավաքելով 67.0 միավոր, հայտնվել է երկրների խմբում, որոնց տնտեսությունը համարվում է «չափավոր ազատ»։ Անցած տարի Հայաստանը հավաքել է 67,1 միավոր՝ զբաղեցնելով 52-րդ տեղը։
09:53 • 01.02.16Anonymous-ի հաքերները կոտրել են Ճապոնիայի ֆինանսների նախարարության և խորհրդարանի կայքերըԱվելի վաղ հաղորդվել է, որ Anonymous-ի հաքերները կոտրել են ճապոնական առողջապահության նախարարության կայքը։
09:47 • 01.02.16Ուկրաինան ԻՊ-ի դեմ պայքարի հարցում ռազմական օգնություն ցուցաբերելու պլան է մշակել. The Independent«Մենք ԻՊ-ի դեմ պայքարին մեր աջակցությունը ցույց տալու մի քանի տարբերակ ենք մտածել՝ ներառյալ Սիրիայում օգնության ցուցաբերումը, ինչը կարող է նշանակել նաև ռազմական աջակցություն»,- հաղորդել է Ուկրաինայի...
09:18 • 01.02.16Ջորջ Սորոսը 6 մլն դոլար է նվիրաբերել Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համարՆշվում է, որ միլիարդատերը տվյալ գումարը հատկացրել է 2015թ. դեկտեմբերին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն քաղաքական գործչի նախընտրական շտաբի հավաքած գումարների մասին հերթական հրապարակումներից հետո։
08:44 • 01.02.16Խոշոր ահաբեկչություն Դամասկոսում. զոհերի թիվը հասել է 76-իՊայթուցիկներից մեկն ահաբեկիչները պայթեցրել են հեռակառավարմամբ. այն տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Միաժամանակ գործողություն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը. նա իրեն պայթեցրել է երթուղային...
