Սիդնեյի 9 դպրոցներից աշակերտները տարհանվել են՝ ստացված ահազանգերից հետո

10:30 • 01.02.16

Սիդնեյի ոստիկանության աշխատակիցները հրատապ տարհանել են քաղաքի կենտրոնական և հարավային շրջաններում գտնվող 9 դպրոցների աշակերտներին` հեռախոսային սպառնալիքներից հետո, փոխանցում է Газета-ն:

 

Նոր Հարավային Ուելս նահանգի կրթության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ տվյալ տարհանումն իրականացվել է անվտանգության նկատառումներով և հայտնել է, որ դպրոցականների կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում:

 

Սիդնեյի ոստիկանությունը նման հեռախոսային սպառնալիքներ է ստացել նաև հունվարի 29-ին, երբ տարհանվել է 7 դպրոց: Անվտանգության նմանատիպ միջոցառում ստիպված են եղել իրականացնել նաև Մելբուռնի 2 դպրոցներում։


 

Սիդնեյի 9 դպրոցներից աշակերտները տարհանվել են՝ ստացված ահազանգերից հետո