Իտալական ընկերությունը հայց է ներկայացրել «Գազպրոմի» դեմ՝ «Հարավային հոսքի» պատճառով
Իտալական Saipem շինարարական ընկերությունը, որին վարձել էր ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը «Հարավային հոսքի», այնուհետև «Թուրքական հոսք» գազամուղի շինարարական աշխատանքների համար, հայց է ներկայացրել ռուսական կոնցեռնի դուստր ընկերության՝ South Stream Transport B.V-ի դեմ։
Հայցի գումարը կազմում է մոտ 759 միլիոն եվրո, գրում է korrespondent.net-ը։
Անցած տարվա հուլիսին հայտնի է դարձել, որ իտալական ընկերությունը ստիպված է եղել աշխատանքից հեռացնել մոտ 9 հազար մարդու Սև ծովի հատակով գազամուղի շինարարության պայմանագիրը խզելու պատճառով։ Saipem-ը ստիպված է եղել դիմել այդ քայլին մոտ 1,3 միլիարդ եվրո խնայելու և իր շուկայում մրցունակությունը պահելու համար։










