Մեքսիկայում տուգանային հրապարակում ավելի քան 200 մեքենա է այրվել

10:24 • 01.02.16

Խոշոր հրդեհ է տեղի ունեցել կիրակի օրը՝ հունվարի 31-ին, մեքսիկական Մորելիա քաղաքի տուգանային հրապարակում: Այրվել է 240 ավտոմեքենա, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Հրդեհը տևել է 3,5 ժամ: Ընդհանուր առմամբ, հրապարակում եղել է 430 ավտոմեքենա, որոնցից կեսից ավելին ոչնչացվել է։

 

Նշվում է, որ մեքենաների մեծ մասը հին է եղել և հրապարակում է գտնվել երկար տարիներ։

 

Մեքսիկայում տուգանային հրապարակում ավելի քան 200 մեքենա է այրվել